Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ֆրանսահայ համայնքին զայրացրել է Արցախի և Ֆրանսիայի քաղաքների բարեկամական հռչակագրերը չեղյալ հայտարարելու «ամոթալի արարքը»

Ֆրանսահայ համայնքին զայրացրել է Արցախի և Ֆրանսիայի քաղաքների բարեկամական հռչակագրերը չեղյալ հայտարարելու «ամոթալի արարքը»
16.06.2019 | 12:42

Արցախի և Ֆրանսիայի քաղաքների միջև կնքված բարեկամական հռչակագրերը չեղյալ հայտարարելու «ամոթալի արարքը» Ֆրանսիայի հայ համայնքին զայրացրել է՝ ասել է Վալանսի «Արմենիա» միության նախագահ և «24 ապրիլի» կոմիտեի համանախագահ Գրիգոր Ամիրզայանը՝ նշելով, որ ինքն արդեն իր զայրույթն արտահայտել է այդ արարքի վերաբերյալ: «Մենք՝ «Ապրիլի 24» կոմիտեի անունից, որը համախմբում է Վալանսի և շրջակայքի 20 միություններ, լսել էինք այս գործի մասին, որ Ադրբեջանը պատվեր է տվել Ֆրանսիային: 2018 թ. դեկտեմբերին «Ապրիլի 24» կոմիտեի համանախագահներով Վալանսի նահանգապետարանում հյուրընկալվել ենք նահանգապետի կողմից և նրան փոխանցել մեր և հայ համայնքի մտահոգությունները Ֆրանսիայի և Արցախի քաղաքների միջև բարեկամական հռչակագրերի հնարավոր անվավեր ճանաչելու վերաբերյալ»,- պատմեց նա: Գրիգոր Ամիրզայանի խոսքով՝ իրենց մտահոգությունը հայտնել են նահանգապետին, նշել են, որ այդ գործն Ադրբեջանի պատվեր է: «Ասացինք, որ Ֆրանսիան, ցանկանում է Ադրբեջանին վաճառել զենքեր՝ հրթիռներ: Բաքուն էլ ճնշումներ է գործադրել Փարիզի վրա, որ անվավեր դառնան հռչակագրերը՝ փոքր-ինչ ճնշելով Ֆրանսիայի 700 000-անոց հայ համայնքին»,- ասաց նա: Նահանգապետը վստահեցրել է իրենց, որ Ֆրանսիայի կողմից Ադրբեջանին հրթիռներ վաճառելու ծրագիր չկա: «Եվ ասաց, որ Ֆրանսիայի հայերը կարող են շարունակել կապեր ունենալ Արցախի հայության հետ, քանի որ հայ են, նույն ազգն են, և շատ մոտ են Ֆրանսիային իրենց մշակույթով: Նահանգապետը նաև ասաց, որ Ֆրանսիայի հայերը սիրված են ֆրանսիացիների կողմից, բայց Ֆրանսիայում մի օրենք կա, ըստ որի, Ֆրանսիան և ֆրանսիական քաղաքները դիվանագիտական ճանապարհով չեն կարող պաշտոնական կապեր հաստատել այն երկրների կամ ռեգիոնների հետ, որոնք պաշտոնապես չեն ընդունվել միջազգային ատյանների և Ֆրանսիայի կողմից, և Արցախն էլ այդ երկրների ցանկում է»,- ասաց նա: «Արմենիա» միության ղեկավարը նշեց, որ այդուհետ իրենք սպասում էին Ֆրանսիայի կողմից նման քայլի: «Բայց մենք դժգոհ ենք, հայ համայնքը զայրացած է, մենք ինքներս շարունակում ենք նույն կապերն ունենալ Արցախի հետ: Հոկտեմբերին մենք Վալանսի քաղաքապետի՝ Նիկոլաս Դարագոնի հետ այցելել ենք Արցախ՝ Ստեփանակերտ: Նիկոլաս Դարագոնն ասել է Բակո Սահակյանին, որ Ֆրանսիան չի ցանկանում, որ իր քաղաքները պաշտոնապես կապ ունենան Արցախի հետ Ադրբեջանի ճնշումների հետևանքով: Նա նաև ասել է, որ ոչ մի բան, ոչ մի ուժ չի կարող արգելել ազգերի կամ ժողովուրդների բարեկամությունը, և պետք է շարունակենք բարեկամական կապերը»,- ասաց նա:

Դիտվել է՝ 419

Մեկնաբանություններ