Իրանական կողմը կանչել է Թեհրանում Բրիտանիայի դեսպանին, երբ Բրիտանիան մեղադրեց Իրանին Օմանի ծոցում նավթային տանկերների վրա հարձակվելու մեջ՝ հաղորդում է Reuters-ը: Իրանը այդ որոշումը կայացրել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ջերեմի Հանթի հայտարարություններից հետո՝ Հանթը աջակցել է ԱՄՆ դիրքորոշմանը և մեղադրել իրանական կողմին հարձակումների մեջ: Իրանում նման դիրքորոշումը անընդունելի են համարել: