«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Առաջիկա 20 տարում Հայաստանի բնակչությունը պետք է կրկնապատկվի

Առաջիկա 20 տարում Հայաստանի բնակչությունը պետք է կրկնապատկվի
16.06.2019 | 22:13

ՔՊԿ համաժողովում Նիկոլ Փաշինյանը նշեց կուսակցության ծրագրի այն դրույթը, որ առաջիկա 20 տարում Հայաստանի բնակչությունը պետք է կրկնապատկվի: Նա ասել է, որ պետք է կանգնեցնել նվազման միտումը, եւ նշել բնակչության թվի կրկնապատկման ճանապարհը՝ մեծ հայրենադարձություն եւ ծնելիության աճ: Նիկոլ Փաշինյանը թվարկել է տասնյակ մարդկանց անուններ Հայաստանի տարբեր քաղաքներից ու գյուղերից, որ իրենց ձեռքերով, զրոյից բիզնեսներ են ստեղծել, այդ թվում կրեատիվ մեթոդներով: Թվարկելով այդ մարդկանց անունները, վարչապետն ասել է, որ նրանք հերոսներ են որովհետեւ հաղթել են մեր ամենավտանգավոր թշնամուն՝ հուսահատությանը, մեր ամենազազրելի ուղեկցին՝ խեղճությանը: Նա ասել է, որ նման մարդիկ Հայաստանում պետք է շատանան: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև աշխատատեղերի խնդրին: Նա ասել է, որ մեկ տարում բացվել է 51 հազար նոր աշխատատեղ, որոնց մեծ մասը ստվերից դուրս բերված աշխատատեղերն են, մի փոքր մասը՝ նոր բացվածները: «Երեկ մի զեկույց կարդացի, եւ հասկացա, որ այստեղ աշխատատեղերի վիճակագրությունը շատ ավելի մեծ կլիներ, եթե մենք արձանագրեինք այն աշխատատեղերը, որոնք բացվել են ֆեյքերի համար, Յութուբում դիսլայք դնողների համար: Էս թվերը երկնիշ, քառանիշ աճ կցուցադրեին: Մենք դժգոհ չենք, որ մեր քաղաքացիներն աշխատանք ունեն, եւ համոզված եղեք, որ մենք բավարար կամք ու քաղաքական ռեսուրս ունենք, որպեսզի ֆեյքերին ու դիսլայք դնողներին աշխատավարձ վճարելու արդյունքում հին կոռուպցիոն համակարգի բոլոր ռեսուրսները սպառվեն, եւ նրանք բառիս բուն իմաստով, կներեք էս բառի համար, էս բառը իրենք են սիրում, հայտնվեն բոմժի կարգավիճակում», ասել է Նիկոլ Փաշինյանը:

Դիտվել է՝ 375

Մեկնաբանություններ