Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Բայդենը նախընտրական արշավում առաջ է անցել Թրամփից

Բայդենը նախընտրական արշավում առաջ է անցել Թրամփից
16.06.2019 | 22:17

ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը շրջանցում է նախագահ Դոնալդ Թրամփին 2020-ի նախագահական ընտրությունների վարկանիշում, հաղորդում է Fox News-ը: Դեմոկրատներն իշխանության ղեկին ցանկանում են տեսնել ուժեղ առաջնորդի, որն ունակ կլինի միավորել ամերիկացիներին: Նրանք նախագահից պահանջում են նաև էթիկայի նորմերի պահպանում: Դեմոկրատներին աջակցող ընտրողները ձայները բաժանել են «ցանկալի» թեկնածուի (Բայդեն) և «հաղթելու ավելի մեծ շանս ունեցող» թեկնածուի միջև (Թրամփ):


Մի քանի օր առաջ ԱՄՆ-ում հրապարակվել է հարցման արդյունքները, ըստ որի 2020-ի նախագահական ընտրություններում բնակչության մեծամասնությունն ավելի շուտ կաջակցի դեմոկրատ-սենատոր Բեռնի Սանդերսին կամ նախկին փոխնախագահ Ջո Բայդենին, քան Դոնալդ Թրամփին:

Դիտվել է՝ 350

Մեկնաբանություններ