«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Իսրայելի հետախուզությունն անվանել է Օմանի ծոցում լցանավերի վրա հարձակման մեղավորներին

Իսրայելի հետախուզությունն անվանել է Օմանի ծոցում լցանավերի վրա հարձակման մեղավորներին
16.06.2019 | 22:18

Իսրայելի հետախուզությունը եզրահանգել է, որ Օմանի ծոցում լցանավերի վրա հարձակումը կազմակերպվել է Իրանի կողմից, հաղորդում է իսրայելական հեռուստատեսության 13-րդ ալիքը: Հեռուստաալիքը հղում է անում Իսրայելի անվտանգության ուժերի իրանական ուղղության պատասխանատու բարձրաստիճան պաշտոնյային: Ալիքի տվյալներով, հարձակումն, իբր, կազմակերպվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից, և լցանավերի վրա հարձակումն իրականացվել է ինքնաշարժ (տորպեդոներ) կամ մագնիսական ականներով, հաղորդում է MIGnews.com-ը: Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանն, ավելի վաղ, Օմանի ծոցում լցանավերի վրա հարձակումների համար, նույնպես մեղադրել է Իրանին: Նույն մեղադրանքով է հանդես եկել նաև Մեծ Բրիտանիան: Միևնույն ժամանակ, Գերմանիան հավաստի չի համարել լցանավերի պայթեցման հետ կապված Իրանի մեղավորության ամերիկյան «ապացույցները»: Իրանը ևս ժխտում է միջադեպին իր ներգրավվածությունը: Հինգշաբթի Օմանի ծոցում հարձակում է տեղի ունեցել երկու նավթային լցանավերի վրա, որոնցից մեկը խորտակվել է, անձնակազմում ռուսներ են եղել: Մոսկվան կոչ է արել հետաքննել Օմանի ծոցում տեղի ունեցած միջադեպը և շեշտել է, որ վաղաժամ է եզրակացություններ անել Իրանի մեղավորության մասին:

Դիտվել է՝ 352

Մեկնաբանություններ