Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ՔՊ վարչության նախագահ ընտրվեց Սուրեն Պապիկյանը

ՔՊ վարչության նախագահ ընտրվեց Սուրեն Պապիկյանը
17.06.2019 | 11:48

Երեկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համագումարում վարչության նախագահ ընտրվեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ 0 դեմ, 1 ձեռնպահ քվեներով: ՔՊԿ վարչության նախագահի պաշտոնում առաջադրվել էր Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի և Սուրեն Պապիկյանի թեկնածությունը, Նիկոլ Փաշինյանն ու Արարատ Միրզոյանն ինքնաբացարկ հայտնեցին։ Սուրեն Պապիկյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իր յուրաքանչյուր գործընկեր արժանի էր այս դերին: «Ինձ համար մեծ պատիվ է ստանալ նման մեծաքանակ քվեներ»,-նշեց նա: Նա չցանկացավ անդրադառնալ վարչության կազմում Սասուն Միքայելյանի չընդգրկվելուն:


ՔՊԿ նոր վարչության կազմը.
1 –Նիկոլ Փաշինյան
2 –Սուրեն Պապիկյան
3 –Արայիկ Հարությունյան
4 –Արարատ Միրզոյան
5 –Հակոբ Արշակյան
6 –Վիլեն Գաբրիելյան
7 –Ռոմանոս Պետրոսյան
8 –Հակոբ Սիմիդյան
9 –Տիգրան Ավինյան
10 –Ռուբեն Ռուբինյան
11 –Արսեն Թորոսյան
12 –Սիփան Փաշինյան
13 –Նարեկ Բաբայան
14 –Լիլիթ Մակունց
15 –Արման Բոշյան
16 –Մխիթար Հայրապետյան
17 –Վահագն Հովակիմյան
18 –Ալեն Սիմոնյան
19 –Արմեն Փամբուխչյան
20 –Արփինե Դավոյան
21 –Էդուարդ Աղաջանյան:


Առաջադրված 51 թեկնածուներից վարչության նոր կազմի անդամ ընտրվել են 21-ը:

Դիտվել է՝ 393

Մեկնաբանություններ