Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Զարեհ Սինանյան. Ինձ համար գերխնդիր է, որ սփյուռքահայն իրեն շատ ավելի տիրող կարգավիճակում զգա Հայաստանում

Զարեհ Սինանյան. Ինձ համար գերխնդիր է, որ սփյուռքահայն իրեն շատ ավելի տիրող կարգավիճակում զգա Հայաստանում
17.06.2019 | 11:51

Եկել է ժամանակը, որ բոլորս գործի լծվենք ու կերտենք այն երկիրը, որի մասին երազել ենք: Բարոյական չէր լինի, որ ես հեռու նստեի ու մասնակցություն չունենայի երկրի կայացմանը՝ «Ազատության» ուղիղ եթերում ասաց սփյուռքի գործերի նորանշանակ գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, որ Գլենդելի քաղաքային խորհրդի անդամի պաշտոնից է հրաժարվել:


Ըստ նրա՝ նախ պետք է հասկանալ, թե ինչ են իրենցից ներկայացնում տարբեր երկրներում հայկական սփյուռքները: Սինանյանը նկատեց, որ սխալ է ասել, թե սփյուռքի հանձնակատարը պետք է նշանակվի Հայաստանից: «Փորձ կա նման, նախարար է եղել Հայաստանից, և արդյունքները բոլորին հայտնի են, այո, ես 31 տարի բնակվել եմ ԱՄՆ-ում, բայց ես երևանցի եմ, ես շատ լավ տիրապետում եմ ռուսերենին, եթե ՌԴ-ի համար են անհանգստանում, իսկ Իրանի մասով, ով էլ լինես, բացառությամբ դրսում չապրած հայաստանցին, ամեն մի պետության համար խնդիր կարող է լինել: Ես սկզբունքային խնդիր չեմ տեսնում»,-նշեց Սինանյանը: Նա նկատեց, որ տարբեր համայնքները կամրջելը պետք է լինի ուժեղ հայության կոնցեպտը: «Ինձ համար գերխնդիր է, որ սփյուռքահայն իրեն շատ ավելի տիրող կարգավիճակում զգա Հայաստանում, կարող է հայաստանցիներին սա այդքան էլ դուր չգալ, բայց սփյուռքահայը պետք է հասկանա, որ ինքը ներգրավված է Հայաստանում, որ եթե Հայաստանում ինչ-որ բան սխալ է գնում, ինքն էլ դրանից տուժում, որ եթե Հայաստանը թուլանում է, ինքն էլ է թուլանում, ուժեղ Հայաստան նշանակում է ուժեղ սփյուռք»,-ասաց սփյուռքի գործերի հանձնակատարը:


Անդրադառնալով Սփյուռքի նախարարության լուծարմանը՝ նա նշեց, որ գործառույթներն են անհետացել, գրասենյակը կա, սրանով վարչապետը ցույց է տալիս սփյուռքին, թե ինչքան է կարևորում նրանց:
Զարեհ Սինանյանն ընդգծեց, որ նախևառաջ կենտրոնանալու է Ռուսաստանի հայ համայնքի վրա:

Դիտվել է՝ 525

Մեկնաբանություններ