Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

Բուրգ լե Վալանսի քաղաքապետը կբողոքարկի Շուշիի հետ բարեկամության հռչակագիրը չեղարկելու դատարանի որոշումը

Բուրգ լե Վալանսի քաղաքապետը կբողոքարկի Շուշիի հետ բարեկամության հռչակագիրը չեղարկելու դատարանի որոշումը
17.06.2019 | 11:52

Շուշիի հետ կնքված բարեկամության հռչակագիրը օրինական է և ես բողոքարկելու եմ վարչական դատարանի վճիռը՝ ֆեյսբուքյան էջում գրել է Բուրգ լե Վալանսի քաղաքապետ Մարլեն Մուրիեն: Հունիսի 14-ին Բուրգ լե Վալանսի քաղաքապետ Մարլեն Մուրիեն հայտարարել է վարչական դատարանի կողմից 2014-ի հոկտեմբերին Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանի հետ ստորագրած բարեկամության հռչակագիրը չեղարկելու որոշումը բողոքարկելու մտադրության մասին: «Ես վիճարկում եմ վարչական դատարանի մեկնաբանությունը, որն այս հռչակագիրն անօրինական է համարել: Համոզված եմ, որ այն համապատասխանում է օրենսդրական կարգին և հայտարարում եմ, որ բողոքարկելու եմ դատավճիռը»,-ասել է Մարլեն Մուրիեն՝ հիմք ընդունելով 2019-ի փետրվար 5-ի Ֆրանսահայ Կազմակերպությունների համակարգող Խորհրդի ընթրիքի ընթացքում նախագահ Էմանուել Մակրոնի հանձնառումը, որ պետական հետապնդումների չեն ենթարկվի այն ծրագրերը, որոնք վերաբերում են կրթական և մարդասիրական ոլորտներին, որոնք էլ հռչակագրերի ամենաէական մասն են կազմում:


Նա նշել է, որ իրավական գործոններից զատ իր բարոյական հանձնառումը շուշեցիների հանդեպ մնում է անսասան: «Ես բազմիցս եղել եմ Շուշիում և հասկացել, թե մարդասիրության ու բարեկամության արտահայտությունները ինչպիսի հույս են արթնացնում մի բնակչության սրտում, որ թշնամական Ադրբեջանը փորձում է շնչահեղձ անել»: «Ֆրանսասեր և ֆրանսախոս Արցախում և Շուշիում, այս որոշումը շատ վատ է ընկալվում և չի հասկացվում: Բուրգլեվալանսցիների և շուշեցիների կապերը մնում են շատ ամուր»,-հիշեցրել է Բուրգ-լե-Վալանսի քաղաքապետը:

Դիտվել է՝ 230

Մեկնաբանություններ