Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Մահացել է «Մաշինա վրեմենի» խմբի թմբկահարը

Մահացել է «Մաշինա վրեմենի» խմբի թմբկահարը
17.06.2019 | 11:57

Մահացել է ռուսական «Մաշինա վրեմենի» ռոք խմբի թմբկահար Սերգեյ Օստրոումովը՝ տեղեկացրել է խմբի ղեկավար Անդրեյ Մակարևիչը:
Մահվան պաշտոնական պատճառները չեն նշվում, մեկնաբանություններից հայտնի է, որ Օստրոումովն ուղեղի կաթված է տարել: Բժիշկները ողջ գիշեր պայքարել են երաժշտի կյանքի համար, սակայն փրկել չի հաջողվել: Հուլիսի 4-ին կլրանար Օստրոումովի 54-ամյակը: Նա 2004-ից «Մաշինա վրեմենի» խմբի թմբկահարն էր:

Դիտվել է՝ 344

Մեկնաբանություններ