Հռոմի Ֆրանցիսկոս պապը կիրակի օրը մտահոգություն է հայտնել Պարսից ծոցում լարվածության աճի կապակցությամբ և երկխոսության ու խաղաղության կոչ է արել Մերձավոր Արևելքում:
«Մտահոգությամբ հետևում եմ Պարսից ծոցում աճող լարվածությանը: Բոլորին կոչ եմ անում օգտագործել դիվանագիտական բոլոր գործիքները Մերձավոր Արևելքում հակամարտությունների, բարդ խնդիրների լուծման համար: Կրկին միջազգային հանրությանը կոչ եմ անում բոլոր ջանքերը գործադրել երկխոսության և խաղաղության հասնելու համար»,- ասել է Հռոմի պապը պատարագից հետո իտալական Կամերինո քաղաքում, ուր ժամանել էր 2016-ի ավերիչ երկրաշարժից տուժած մարդկանց տեսակցելու համար: