Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Լենա Նազարյանը չի բացառում, որ վեթինգը կարող է վերապահվել ԲԴԽ-ին

Լենա Նազարյանը չի բացառում, որ վեթինգը կարող է վերապահվել ԲԴԽ-ին
17.06.2019 | 22:52

«Վահե Գրիգորյանի թեկնածության առաջադրումը ամբողջովին համապատասխանում է իրավական ընթացակարգերին, այդտեղ որևէ խնդիր չկա: Մենք Ազգային ժողովում քննարկել ենք այդ հարցը և պարզաբանումը արձանագրված է»՝ «Կիրակնօրյա վերլուծականի» եթերում հայտարարել է Աժ փոխնախագահ Լենա Նազարյանը: ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը պնդում է որ Գրիգորյանը կարող է կաշկանդված լինել իշխանությունների հետ մտերիմ հարաբերություններով: «Ինչ վերաբերում է կախվածությանը իշխանությունից՝ ես ուզում եմ պարոն Մարուքյանին հարցնե՝ այն, որ պարոն Մարուքյանը ունեցել է գործընկերային կապեր իշխող կուսակցության ներկայացուցիչների, անձամբ Նիկոլ Փաշինյանի հետ, եղել է նույն խմբակցությունից՝ դա նրան կաշկանդո՞ւմ է ինչ-որ կերպ լինել ընդդիմություն: Կարծում եմ չի կաշկանդում», - ընդգծեց Լենա Նազարյանը: ԱԺ փոխնախագահը անդրադարձավ նաև դատական համակարգում վիրահատական միջամտության անհրաժեշտության մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո ԲԴԽ 5 անդամների հրաժարականներին: «ԲԴԽ անդամները, գիտակցելով, որ վստահությունը այն կարևորագույն հենարանն է, որը նրանց անհրաժեշտ է գործելու համար՝ չունեն, և բնականաբար, որպեսզի այդ կառույցը լինի լեգիտիմ և կենսունակ, պետք է նոր անդամներ ընտրվեն Ազգային ժողովի կողմից», - մեկնաբանեց Լենա Նազարյանը:
Հարցին՝ կարելի՞ է փաստել, որ ԲԴԽ-ի լուծարում չի լինելու, Նազարյանը պատասխանեց, որ պարզապես պետք է փոխվի կազմը․«Քանի որ չի բացառվում, որ ԲԴԽ-ին վերապահված լինի շատ կարևոր գործառույթ՝ այսպես կոչված վեթինգի իրականացումը»:

Դիտվել է՝ 209

Մեկնաբանություններ