Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ԱԳՆ-ն խնդիր չի տեսնում Քոչարյանի հետ ՌԴ դեսպանի հանդիպման մեջ, ԱԺ նախագահը հակադարձում է

ԱԳՆ-ն խնդիր չի տեսնում Քոչարյանի հետ ՌԴ դեսպանի հանդիպման մեջ, ԱԺ նախագահը հակադարձում է
17.06.2019 | 22:54

Սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի հետ ՌԴ դեսպանի հանդիպման շուրջ ԱԳ-ն ու ԱԺ նախագահը տարբեր կարծիքներ ունեն։ Այսօր խորհրդարանում պատասխանելով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Բաբաջյանի հարցին, թե ինչու դեսպանը չի կանչվել նախարարություն պարզաբանում տալու համար և խնդիր չէ ԱԳՆ-ի համար, որ «Մարտի 1-ի ոճրագործության մեջ մեղադրվող անձի հետ դեսպանը 2 ժամ հանդիպում է ունենում», ԱԳ փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանը պատասխանեց, թե դեսպանը որևէ սխալ չի գործել: «Դիվանագիտական արարողակարգի և նորմերի շրջանակներում դեսպանը որևիցե սխալ արարք չի գործել, դա չի կարող դատապարտելի կամ հատուկ քննության առարկա դառնալ մեր գերատեսչության կողմից: Անշուշտ, հանրային կարծիքները բոլորս լսեցինք և տեսանք տարբեր արձագանքներ՝ նաև պետական գործիչների, բայց դիվանագիտական արարողակարգի առումով, նույնիսկ քննության մեջ գտնվող անձի վերաբերյալ, մենք որևիցե կտրուկ առարկություն կամ հայտարարություն չենք կարող անել և չունենք այս պահի դրությամբ»՝ բացատրեց Գրիգոր Հովհաննիսյանը։


Աժ նախագահ Արարատ Միրզոյանը «Ազատության» հարցին ի պատասխան վերահաստատեց երեկ ՔՊԿ համագումարում հնչեցրած միտքը՝ չի ողջունում դեսպան Կոպիրկինի հանդիպումը Քոչարյանի հետ, քանի որ Քոչարյանին չի համարում քաղաքական գործիչ:«Ես ասել եմ՝ չեմ ողջունում, սա է ամբողջը, ինչ ասել եմ: Չգիտեմ՝ ԱԳ նախարարը ինչ է ասել, ինչ չի ասել», - հայտարարեց ԱԺ նախագահը: «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները նույնպես չեն թաքցնում բացասական վերաբերմունքն այդ հանդիպմանը: Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը ԱԳ փոխնախարարի ասածին հակադարձեց. «Ինձ համար՝ որպես Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, տարակուսելի է այդ հանդիպումը և ողջունելի չէ»:

Դիտվել է՝ 256

Մեկնաբանություններ