Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Սուրեն Պապիկյան. Նիկոլ Փաշինյանի ինքնաբացարկը սուպերլիդերի բացառումն է

Սուրեն Պապիկյան. Նիկոլ Փաշինյանի ինքնաբացարկը սուպերլիդերի բացառումն է
17.06.2019 | 22:55

ՔՊԿ-ն հեղափոխությունից հետո առաջին համագումարն անցկացրեց երեկ: 13 ժամ տևած համաժողովում ընտրվեց վարչություն, որն էլ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին ընտրեց կուսակցության ղեկավար: Սուրեն Պապիկյանը մինչ այդ կուսակցության փոխնախագահն էր, իսկ կուսակցության ղեկավարը՝ Սասուն Միքայելյանը: Նա չընտրվեց անգամ վարչության անդամ: Լրագրողները Պապիկյանից հետաքրքրվեցին հնարավո՞ր է պատճառն այն էր, որ Սասուն Միքայելյանը Աբովյանի ընտրություններում չաջակցեց կուսակցությանը: «Ես գուշակությամբ չեմ ուզում զբաղվել», - պատասխանեց նորընտիր ղեկավարը։


«Քաղաքացիական պայմանագրի» հիմնադիր Նիկոլ Փաշինյանը երբեք չի ղեկավարել կուսակցությունը: Վարչության 21 անդամից մեկն է: Սկզբունքը պահպանվում է նաև իշխանության գալուց հետո՚՝ ասաց նորընտիր ղեկավարը:
ՙԻշխանության գալուց հետո, բնականաբար, առաջին անգամ է, որ երկրի վարչապետը հրաժարվում է, ինքնաբացարկ է հայտնում և չի ստանձնում վարչության ղեկավարի պաշտոնը», - նշեց Պապիկյանը։ Հարցին, թե այդ սկզբունքը ինչո՞վ է պայմանավորված, պատասխանեց. «Այդ սկզբունքների մասին Նիկոլ Փաշինյանը խոսել է դեռ 2015-ից։ Խոսքը մեկ լիդերի, սուպերլիդերի բացառումն է և այլ գործընկերների նման հնարավորություն ընձեռնելը, քաղաքական ինքնադրսևորման աճին նպաստելը»։ Կուսակցական պարտականությունները չեն խոչընդոտում նախարարական գործառույթների լիարժեք իրականացմանը, հարցին Պապիկյանը պատասխանեց. «Իմ զբաղեցրած պաշտոնը առաջին հերթին քաղաքական պաշտոն է, և բացի այդ, մենք ունենք ևս 20 վարչության անդամներ, որոնք բոլորը հավասարապես կարող են մասնակցել թե՛ կուսակցաշինությանը և թե՛ մեր կուսակցության բոլոր գործողություններին, որ մենք կձեռնարկենք։ Այնպես որ, ես մենակ չեմ»։

Դիտվել է՝ 237

Մեկնաբանություններ