Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ՀՀ նախագահն ընդունել է ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալին

ՀՀ նախագահն ընդունել է ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալին
17.06.2019 | 23:01

Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատաինի–Դրագոնիի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2019-2022թ. Գործողությունների ծրագրին, որի պաշտոնական մեկնարկը կայացել է այսօր:
Գաբրիելա Բատաինի–Դրագոնին նախագահ Սարգսյանին է ներկայացրել ծրագրի ուղղությունները՝ նշելով, որ Եվրոպայի խորհուրդը պատրաստակամ է աջակցել Հայաստանի իշխանությունների նախաձեռնած բարեփոխումներին:


Նախագահ Սարգսյանը գնահատելի է համարել ԵԽ շարունակական աջակցությունը Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը: Նա ընդգծել է, որ բարեփոխումների վերջնական նպատակը քաղաքացիների վստահության ձևավորումն է այդ ինստիտուտների նկատմամբ:

Դիտվել է՝ 234

Մեկնաբանություններ