Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Արցախ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի հայտարարությունը

«Արցախ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի հայտարարությունը
17.06.2019 | 23:03

Հունիսի 17-ին տեղի է ունեցել «Արցախ-ֆրանսիա» բարեկամության շրջանակի նիստը, որը վարում էր ԱԺ նախագահ, «Արցախ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի նախագահ Աշոտ Ղուլյանը: Հերթական նիստում քննարկվել են բարեկամության շրջանակի գործունեության ծրագրերին և առաջիկա անելիքներին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել վերջին օրերին Արցախի հետ Ֆրանսիայի որոշ քաղաքների հետ համագործակցության հռչակագրերի չեղարկմանը: Նիստին հրավիրված ԱՀ ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը ներկայացրել է այդ ուղղությամբ տարվող աշխատանքները: Նիստի մասնակիցները մտքեր են փոխանակել և հանդես եկել առաջարկություններով:


Նիստի վերջում «Արցախ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի անդամները հանդես են եկել հայտարարությամբ.
«Արցախ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Ափսոսանք հայտնելով Ֆրանսիայի վարչական դատարանների կողմից Վալանս, Բուրգ լե Վալանս, Բուրգ դը Պեաժ, Առնուվիլ քաղաքների ու Արցախի Հանրապետության համայնքների միջև ստորագրված բարեկամության հռչակագրերի չեղարկման առթիվ,
Ողջունելով նույն քաղաքների քաղաքապետերի հայտարարությունները` շարունակելու և զարգացնելու հաստատված բարեկամական հարաբերությունները, ինչպես նաև «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի անդամների՝ ֆրանսիական կառավարությանն ուղղված կոչը՝ չտրվելու ադրբեջանական ճնշումներին և պահպանելու անկողմնակալություն,
«Արցախ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակը.
Բարձր է գնահատում Ֆրանսիայի բարեկամ ժողովրդի հետ տարբեր մակարդակներում համագործակցությունը՝ որպես հումանիտար, կրթական, մշակութային, սպորտի և տնտեսական ոլորտներում երկու ժողովուրդների միջև շփումների խթանման կարևորագույն միջոց,
Համոզված է, որ Արցախի և Ֆրանսիայի բնակավայրերի միջև ապակենտրոնացված համագործակցությունը լավագույնս է արտացոլում ժողովուրդների՝ հավասարության և բարիդրացիության հիման վրա հարաբերություններ զարգացնելու հանձնառությունը, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների ազատությունն ու ինքնուրույնությունը,
Վերահաստատում է Արցախի և Ֆրանիսայի ժողովուրդների միջև համապարփակ համագործակցության զարգացմանը նպաստելու իր վճռականությունը,
Կոչ է անում Ֆրանսիայի հայկական համայնքին և ֆրանսիացի գործընկերներին՝ ակտիվորեն շարունակելու աշխատանքները հաստատված իրական համագործակցությունն ամրապնդելու և ընդլայնելու ուղղությամբ:

Դիտվել է՝ 269

Մեկնաբանություններ