Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Давай до свидания!

Давай до свидания!
18.06.2019 | 00:11

Անցնող հանգստյան օրերը նշանավորվեցին արտքաղաքական և ներքաղաքական երկու մեծ իրադարձություններով:
Ներքաղաքականում ուղղակի պայթյուն տեղի ունեցավ, սակայն անչափ սահուն, անձայն, սողացող: Որ ոչ թե ՎԵՏՕ-ն, այլ ինքը` հեղափոխություն արած, Սորոսի փողերով իշխանության եկած, երկիրը գրեթե հիմնահատակ քաոսի վերածած ուժը ինքն իր երանքին մերժեց:


ա) ՔՊ վարչության լայնածավալ կաստինգների արդյունքում վարչության նախագահ ընտրվեց ոչ թե «Բաց հասարակության հիմնադրամների» հետ նույնքան «լայնածավալ» հարաբերություններ ունեցող ԿԳ սուպերնախարար Արայիկ Հարությունյանը, որը, ինչպես այդ հիմնադրամի հետ գործ ունեցած բոլոր ՔՊ-ականները, առավել օրթոդոքս, անհասկանալի (տես` հայ առաքելական եկեղեցու պատմության, բուհերի, կրթական համակարգի նկատմամբ վերջինիս քայլերը) կրումենրի կողմնակից է:
Այո, հաղթեց առավել «ադեկվատ», հավասարակշիռ, սկանդալների մեջ ցայս չհայտնված, որևէ կերպ չցցվող մեկ այլ սուպերնախարար` Սուրեն Պապիկյանը: Ի՞նչ է այս ամենը նշանակում.
ա) ՔՊ-ն «սանձվում» է բոլոր կողմերից` հանուն Նիկոլ Փաշինյանի: Չնայած, եթե մինչև վերջ ազնիվ լինենք, ՔՊ-ի, նրա իշխանության մասին այսուհետ պետք է հետին թվով խոսել ոչ միայն այն պատճառով, որ նրանք ամբողջապես էներգաթափ են եղել, ռեյտինգի ահավոր մեծ կորուստ ապրել, ինչն էլ ձնագնդի նման դեռ ներքև է գլորվում, այլ որ, հանելով հեղափոխության և վարչության միջից սորոսական էմբրիոնը, այդ կուսակցությունը կորցնում է իր իրական առանցքը, ինչի շուրջ «հավաքվել» էին:
Ավելին` ոչ առերես, սակայն խորացող պայքարն «Իմ քայլում»՝ սորոսական և ոչ սորոսական թևերի միջև, այս ամենից հետո էլ ավելի է խորանալու, իսկ երբ «տունը» պառակտվում է, այն նաև քանդվում է:
բ) Նկատեք մեկընդմիշտ, նոր վարչությունում բացառապես Նիկոլին և ոչ Սորոսին հավատարիմ մարդիկ են ընդգրկված: Ինչը ևս հեռուն գնացող նշանային համակարգի արտահայտություն է: ՈՒ թե դրան էլ գումարում ես այն հանգամանքը, որ վարչության նախկին նախագահ Սասուն Միքայելյանն ընդհանրապես տեղ չգտավ վարչության կազմում, ապա հասկանալի է դառնում` «ժողովրդավարական բաստիոն» ՔՊ-ն իր լավագույն օրերը չի ապրում, այն դառնում է մեկ անձի շուրջ կծկված անհասկանալի մի ամբողջություն:
ՈՒ թե լինենք «չար-թունավոր-նախանձ», ապա կարող ենք ՔՊ-ի համար կանխատեսել մի քանի թևերի պառակտման «բարեբաստիկ» հեռանկարը:


Արտքաղաքական վեկտորում նույնպես հուսադրող շատ բան չկա, եթե չասենք` հակառակը: Հորմուզի նեղուցում` Օմանի ծոցում, տեղի ունեցած «միջադեպը» (լցակայանների պայթեցումը), որն ԱՄՆ-ը, Սաուդյան Արաբիան, անձամբ միստր Պոմպեոն վերագրում են Իրանին, արդեն իսկ խոսուն արտահայտությունն են տարածաշրջանում նոր զարգացումների, Իրանի շուրջը սեղմվող օղակի:


Չմոռանաք Իրաքը: Այնտեղ ԱՄՆ-ը «հայտնաբերել» էր շատ «վտանգավոր» զանգվածային ոչնչացման զենք. ուստի ռմբակոծվեց Իրաքը, ընդ որում, այդ արեց ամենամարդասեր մի երկրի` էսթետիկայի ու արվեստների օրրան «Ֆղանսը», այն «Ֆղանսը», որն օրերս վերանայում է իր հարաբերությունները Արցախի քույր քաղաքների հետ: Շարունակությամբ պարզվեց, որ Իրաքում նման զենք չկա, այդ վտանգավոր զենքի «տակառներում» ընդամենը պարարտանյութ է:

Բոլոր դեպքերում` արտքաղաքական զարգացումների այս ֆոնին Վաշինգտոնում մի քանի օր հետո պետք է հանդիպեն Մնացականյանն ու Մամեդյարովը: Եթե հավատանք մամուլում առկա տեղեկատվությանը, ապա հանդիպումը, ինչպես նախօրոք հայտարարվել էր, տեղի չի ունենա միստր Պոմպեոյի բարձր հովանու ներքո: Կհանդիպե՞ն արտգործնախարարները միստր Բոլթոնի հետ. չի ասվում: Բոլոր դեպքերում, փաստը, որ հանդիպումը տեղի է ունենալու Վաշինգտոնում, ինքին նշանային համակարգ է:


Եվ եթե այնտեղ հայկական «հեղափոխական» ներկայացուցիչն «այո» ասի ամերիկյան կողմին (իսկ հանդիպումը հենց այնպես չի Վաշինգտոնում տեղի ունենում), գործ կունենա մայր-Ռուսաստանի հետ (տես` Սամվել Կարապետյան-Նիկոլ Փաշինյանի գազի և մնացյալի, չբացառենք` Ռոբերտ Քոչարյանի կալանքի թեմաների արծարծումը նրանց հանդիպման «ասքում»)։ Իսկ եթե «ոչ» ասի, պարոն Բոլթոնը մերոնց կհիշեցնի, թե «ինչպես» արվեց հեղափոխությունը ու կհիշեցնի Փաշինյանին` իր ուժեղ մանդատի մասին:
Այ դրա համար էլ ՔՊ-ն իր շարքերն ու վարչությունը սորոսաթափ է անում:
Նշանակում է Ռուսաստանի ասեղն է թելվելու... Վաշինգտոնում: Կարծես... այո:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 7462

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ