ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, պաշտոնը լքելուց առաջ, հրաժեշտի խոսքում ասել է, որ ՈՒկրաինայում խաղաղության հասնելը պարադոքսալ կերպով կախված է Կիևին մատակարարվող զենքի քանակից։ Նա նաև նշել է, որ պետք է խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի մասնակցությամբ, և վստահություն է հայտնել, որ ՈՒկրաինան կդառնա դաշինքի անդամ։               
 

Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահը կընտրվի հունիսի 26-ին

Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահը կընտրվի հունիսի 26-ին
18.06.2019 | 11:22

Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրությունը տեղի կունենա հունիսի 26-ին:
«Ժամանակ» օրաթերթի փոխանցմամբ՝ պատրիարքարանում Կրոնական ժողովի նիստ կգումարվի պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի նախագահությամբ և Սահակ եպիսկոպոս Մաշալյանի ատենապետությամբ, կքննարկվեն ու կհստակեցվեն առաջիկա ընտրության հետ կապված մի շարք հարցեր: Եկեղեցական ավանդույթուների ու կանոնադրության համաձայն, տեղապահը ընտրվում է Պոլսո Աթոռի հոգևորականների Եկեղեցական համագումարի կողմից:

Դիտվել է՝ 259

Մեկնաբանություններ