Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ադրբեջանական գազը TANAP-ով հասել է եվրոպական շուկաներ

Ադրբեջանական գազը TANAP-ով հասել է եվրոպական շուկաներ
18.06.2019 | 11:22

Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) հաղորդագրության համաձայն «Շահ Դենիզ» հանքավայրից արդյունահանած գազը Տրանսանատոլիական գազատարի` TANAP-ի միջոցով սկսել է արտահանվել Եվրոպա: «Շահ Դենիզում» արդյունահանված գազը, որի առաջին խմբաքանակը 2018-ի հունվարի 23-ին էր արտամղվել դեպի TANAP խողովակաշար, հունիսի 15-ին հասել է Եվրոպայի սահմանին», -նշված է SOCAR-ի հայտարարության մեջ:
Ադրբեջանական գազի արտահանումը եվրոպական շուկաներ նախատեսվածից շուտ է մեկնարկել: TANAP կոնսորցիումի Գլխավոր տնօրեն Սալթուկ Դյուզյոլը նշել էր, որ «Շահ Դենիզի» գազը Հարավային Եվրոպայի պետություններ կսկսի մատակարարվել 2019-ի հուլիսի 1-ից ոչ շուտ:

Դիտվել է՝ 276

Մեկնաբանություններ