Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Վեթինգը կազմալուծել է Ալբանիայի Գերագույն դատարանը

Վեթինգը կազմալուծել է Ալբանիայի Գերագույն դատարանը
18.06.2019 | 11:23

Ալբանիայում մի քանի տարի առաջ սկսված դատական բարեփոխումներից ու վեթինգից հետո այսօր Գերագույն դատարանի 17 դատավորներից երկուսն են մնացել: «Դատարանի բարձրադիր ամբիոնը հիմա ստվարաթղթե տուփերով է լցված, պատի ժամացույցը կանգնած է, նիստերի դահլիճը վերածվել է պահեստի», - պատմում է Financial Times-ի թղթակիցը, հավելելով՝ դատարանը գրեթե դադարեցրել է աշխատանքը, ներկայացված մոտ 30,000 գործերը սառեցվել են ու մնացել չքննված: Հենց այս դժվարին, բայց անհրաժեշտ բարեփոխումներով է բալկանյան երկիրը փորձում ամրապնդել ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունները: «Անցյալում լինելով Եվրոպայի ամենաբռնապետական, կոմունիստական երկրներից մեկը՝ Ալբանիան այժմ պայքարում է արդար ու անկախ ինստիտուտներ կառուցելու համար», - գրում է FT-ը մանրամասնելով՝ երկրում դատական կոռուպցիան համատարած բնույթ էր կրում: 2017 ին ՄԱԿ-ի Զարգացման ծրագրով իրականացված հարցումները փաստել էին՝ ալբանացիների 70 տոկոսից ավելին չէր հավատում, որ դատական համակարգը կարող է պաշտպանել իրենց իրավունքները: «Ալբանիայում դատարան գնալը նման էր Sotheby’s-ի աճուրդ այցելելուն. վճիռը հրապարակվում էր հօգուտ այն կողմի, որն ավելի մեծ գումար էր առաջարկում», - FT-ին ասել է Տիրանայի քաղաքապետ, իշխող Սոցիալիստական կուսակցության ներկայացուցիչ Էրիոն Վելիայը: ԱՄՆ-իու ԵՄ-ի խիստ ճնշումներից հետո՝ տարիներ առաջ, Ալբանիայի խորհրդարանը միաձայն հավանություն տվեց երկրի դատավորներին ու դատախազներին ստուգելու, նրանց կարողությունները, հանցավոր աշխարհի հետ կապերն ու մասնագիտական հմտությունները քննելու օրինագծին: «Այսօրվա դրությամբ վեթինգի ենթարկված 150 անձանց մոտ 60 տոկոսը աշխատանքից ազատվել են կամ հրաժարական ներկայացրել, հարյուրավորներն էլ սպասում են քննության իրենց հերթին», - գրում է FT-ը:


«Չնայած համակարգի թերություններին՝ սա ամենալավ բանն էր, որ արվել է Ալբանիայում վերջին 20 տարում», - բրիտանական պարբերականի հետ զրույցում ասել է Քաղաքական ուսումնասիրությունների ինստիտուտի տնօրեն, վեթինգը դիտարկող փորձագետ Աֆրիմ Կրասնիքին, փաստելով՝ այս բարեփոխումները հույս են ներշնչում մարդկանց: «Աշխարհում որևէ այլ երկիր դատական համակարգում այսքան խոր բարեփոխումներ չի արել»՝ փաստել է Ալբանիայում ԵՄ դեսպան Լուիջի Սորեկան: Հենց այս բարեփոխումներից հետո՝ շաբաթներ առաջ, Եվրամիության ընդարձակման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը հայտարարեց՝ Ալբանիան հաջողությամբ է հանձնել քննությունը և Եվրահանձնաժողովը պատրաստ է սկսել անդամակցության շուրջ բանակցություններն այդ երկրի հետ: ժամկետների հարցում ակնկալվում է, որ հստակություն կմտցվի շաբաթավերջին, երբ ԵՄ ղեկավարները Բրյուսելում գագաթաժողով կանցկացնեն եվրոպական ընտանիքին անդամակցել ձգտող Ալբանիայի և Հյուսիսային Մակեդոնիայի ղեկավարների հետ:
Բայց՝ Ալբանիայում սկսվել է նախագահ Իլիր Մետային պաշտոնից հեռացնելու գործընթացը՝ իշխող Սոցիալիստական կուսակցության մի խումբ պատգամավորներ պահանջով, որ ստորագրել է 55 պատգամավոր՝ 20-ով գավելի գործընթացը սկսելու համար օրենքով սահմանված ձայների քանակից: Նախաձեռնության պատճառը ՏԻՄ ընտրությունները հուլիսի 30 տեղափոխելու Մետայի որոշումն է: Իշխող կուսակցության կարծիքով՝ դա Սահմանադրության կոպիտ խախտում է:


Նախագահին պաշտոնանկ անելու համար անհրաժեշտ է խորհրդարանի երկու երրորդի՝ 94 պատգամավորի աջակցությունը, որից հետո որոշումը պետք է հաստատի Սահմանադրական դատարանը:

Դիտվել է՝ 232

Մեկնաբանություններ