Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Իրանը վերսկսում է ուրանի հարստացումը

Իրանը վերսկսում է ուրանի հարստացումը
18.06.2019 | 11:28

«Իրանը այսօրվանից վերսկսում է ուրանի հարստացումը»՝ Թեհրանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին:
«Այս քայլի նպատակն է, որ հունիսի 27-ին մեր տրամադրության տակ եղած հարստացված ուրանի ծավալները գերազանցեն [միջուկային համաձայնագրով նախատեսված] 300 կիլոգրամը: Մենք նաև դադարեցնում ենք «ծանր ջրի» արտահանումը երկրի տարածքից», - հայտարարել է Քամալվանդին:


Նրա խոսքով Թեհրանում ակնկալում են, որ 2015-ին կնքված համաձայնագիրը ստորագրած եվրոպական պետությունները կսկսեն կատարել այդ փաստաթղթով ստանձնած պարտավորությունները: «Մեր համբերությունը անսահման չէ: Միջուկային համաձայնագիրը լքելու ԱՄՆ որոշումից հետո մենք սպասեցինք ավելի քան մեկ տարի», - նշել է Քամալվանդին:

Դիտվել է՝ 281

Մեկնաբանություններ