Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Հունաստանը և Կիպրոսը կոչ կանեն ԵՄ-ին պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ

Հունաստանը և Կիպրոսը կոչ կանեն ԵՄ-ին պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ
18.06.2019 | 11:29

«Եթե Անկարան փորձի Կիպրոսի ափամերձ գոտում գազ արդյունահանել` Հունաստանը և Կիպրոսը կոչ կանեն ԵՄ անդամ մյուս պետություններին պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ»՝ հայտարարել է Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը` մեկնաբանելով երկրաբանական հետախուզմամբ զբաղվող թուրքական նավերի` Կիպրոսի արևմտյան ափի մոտ նկատվող ակտիվությունը: «Ես զրուցել եմ Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսի հետ և մենք պայմանավորվել ենք, որ առաջիկա շաբաթվա ընթացքում որպես ԵՄ անդամ երկու պետություններ այդ կառույցի գագաթաժողովի մասնակիցներին կներկայացնենք հստակ մի որոշման, անգամ պատժամիջոցների սահմանման մասին նախագիծը: Դա տեղի կունենա այն դեպքում, եթե պարզվի, որ Թուրքիան երկրաբանական հետախուզում է իրականացրել Կիպրոսին պատկանող բացառիկ տնտեսական գոտում: Ցանկանում եմ շատ հստակ ուղերձ հղել` ցանկացած պետություն, որ ոտնահարում է ԵՄ մաս կազմող Հունաստանի կամ Կիպրոսի ինքնիշխանությունը պետք է հստակ ըմբռնի` նման քայլերն անհետևանք լինել չեն կարող», - հայտարարել է Ալեքսիս Ցիպրասը:

Դիտվել է՝ 297

Մեկնաբանություններ