ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Ծառուկյանի և Ուրիխանյանի կոնֆլիկտի պատճառը Աշոտյանն է

Ծառուկյանի և Ուրիխանյանի կոնֆլիկտի պատճառը Աշոտյանն է
18.06.2019 | 11:30

«Ժամանակը» գրում է. «ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի և կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի կոնֆլիկտի պատճառը Ուրիխանյանի վարած «Ճշմարտության պահը» հաղորդմանը Արմեն Աշոտյանին հրավիրելն է եղել: Հեռուստաընկերությունում Ուրիխանյանին նախապես զգուշացրել են, որ Աշոտյանը իրենց մոտ արգելված անձ է, սակայն Ուրիխանյանին թվացել է, որ արգելքները իր վրա չեն տարածվում: Նա իրավիճակի լրջությունը գիտակցել է միայն այն ժամանակ, երբ գործին միջամտել է անձամբ Ծառուկյանը՝ Ուրիխանյանից պահանջելով վայր դնել մանդատն ու փակել հաղորդումը: Հաղորդումը փակվել է, բայց Ուրիխանյանը մանդատը վայր դնող չի»
«Ժողովուրդը» գրում է. «Հունիսի 14-ին ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն ուշագրավ հայտարարությամբ էր հանդես եկել: Նա ֆեյսբուքյան էջում գրել էր. «Մեծարգո հայրենակիցներ, հայտնում եմ, որ եկել է աշխատանքային լիազորություններս դադարեցնելու պահը»: Սա բոլորի կողմից ընկալվեց որպես պատգամավորական մանդատից հրաժարվելու հայտարարություն: Սակայն «ժողովուրդը» տեղեկացավ, որ մինչ այժմ խմբակցությունը և, հետևաբար, նաև ԱԺ ղեկավարությունը պատգամավորից մանդատից հրաժարվելու որևէ դիմում չի ստացել. նման դիմումի մասին որևէ տեղեկություն չկա նաև ԱԺ պաշտոնական կայքում:


Ավելին, մեր տեղեկություններով` պատգամավորի այս հայտարարությունից հետո ԲՀԿ-ական պատգամավորներից շատերն են փորձել կապի դուրս գալ նրա հետ, զրուցել, սակայն Տիգրան Ուրիխանյանը որևէ կերպ չի արձագանքել ոչ ոքի, այլ շարունակում է իր էջում տարբեր մեկնաբանություններ գրել: Մեզ ևս չհաջողվեց կապվել Ուրիխանյանի հետ»:

Դիտվել է՝ 322

Մեկնաբանություններ