Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Բակո Սահակյանի գլխին նոր, սև ամպեր են կուտակվում

Բակո Սահակյանի գլխին նոր, սև ամպեր են կուտակվում
18.06.2019 | 11:34

«Հրապարակը» գրել է. «Արցախի նախագահ Բակո Սահակյանը, կարելի է ասել, լարախաղացի քաղաքականություն է իրականացնում՝ փորձելով չնեղացնել ոչ հներին, ոչ նորերին և պահպանելով նրանց միջև բուֆերի դերը։ Մի կողմից Նիկոլ Փաշինյանին ու նրա ընտանիքին է ընդունում՝ պատվում, ճանապարհում, մյուս կողմից՝ Սերժ Սարգսյանին՝ հետը նկարվում ու պարում։ Ռոբերտ Քոչարյանի համար է երաշխավոր հանդիսանում, բայց Արարատ Միրզոյանին ու Հայկ Մարությանին էլ վատ չի վերաբերվում։ Իսկ կադրային քաղաքականության մեջ առհասարակ փորձում է «ոչ շիշը, ոչ քյաբաբը» սկզբունքն իրականացնել։ Աշխատանքից ազատում է Վիտալի Բալասանյանին ու Վարդան Բալայանին, բայց անմիջապես էլ ոստիկանապետ է նշանակում Լևոն Մնացականյանին։ Իսկ նախագահի պաշտոնին առաջադրվել պատրաստվող հակառակ ճամբարներում գտնվող անձանց՝ Բալասանյան, Արայիկ Հարությունյան, Սամվել Բաբայան․․․ խոստանում է որևէ կերպ չմիջամտել այդ գործընթացին և արբիտրի դեր ստանձնել՝ առանց որևէ մեկի կողմն անցնելու։ Բայց անգամ այս հավասարակշռված լարախաղացային ոճը չի գոհացնում ՀՀ իշխանություններին։ Նիկոլ Փաշինյանն անվերապահ հավատարմության պահանջ է դնում, որտեղ նախկին իշխանությունների օգտին արված յուրաքանչյուր քայլ մերժվում է ի սկզբանե։ Ոչ մի ռևերանս՝ ոչ պարի, ոչ դատարանում երաշխավորության տեսքով նրան դուր չի գալիս։ Լավատեղյակ աղբյուրն ասաց, որ, օրինակ, Լևոն Մնացականյանի նշանակումը նա շատ վատ է ընդունել և Բակո Սահակյանի գլխին նոր սև ամպեր են կուտակվում։ Այս նշանակումը ՀՀ վարչապետն ընդունել է որպես կոնկրետ իր դեմ ուղղված քայլ և պատրաստվում է հակաքայլեր ձեռնարկելու»:

Դիտվել է՝ 298

Մեկնաբանություններ