Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Daily Mail-ն անդրադարձել Հենրիխ Մխիթարյանի հարսանիքին

Daily Mail-ն անդրադարձել Հենրիխ Մխիթարյանի հարսանիքին
18.06.2019 | 11:42

Երեկ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ, Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի և Բեթի Վարդանյանի հարսանիքն էր Վենետիկում։ Զույգը պսակադրվել է Սուրբ Ղազար կղզում։ Daily Mail-ը հրապարակել է ֆուտբոլիստի հարսանեկան ֆոտոշարքը և գրել, որ սիրահարված զույգը ջրային տաքսիով, ուղևորվել է հարսանյաց հանդեսի վայրը և բաց չի թողել հիշարժան օրը գեղեցիկ ֆոտոշարք ունենալու առիթը։ «Սա իրական սեր է, որը թևածում էր լողացող քաղաքում»,- գրում է պարբերականը։ Բեթին հայ գործարար Միքայել Վարդանյանի դուստրն է, նա հարսանիքի օրվա համար ընտրել է փղոսկրի երանգի զգեստ՝ համադրելով փայլուն թագի և էքստրավագանտ վուալի հետ։

Դիտվել է՝ 374

Մեկնաբանություններ