Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

ՔՊ համաժողովի ինտրիգները

ՔՊ համաժողովի ինտրիգները
18.06.2019 | 11:48

«Ժողովուրդը» գրում է. «Հունիսի 16-ին ՔՊ համաժողովին ընտրված վարչության կազմը շատերի համար իսկապես անակնկալ էր: Քվեարկության արդյունքները զարմանալի են եղել անգամ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի համար, որը չէր սպասում, որ լինելու է չորրորդը` Սուրեն Պապիկյանից և Արայիկ Հարությունյանից հետ մնալով: Նա իր զայրույթը մտերմիկ շրջապատում արտահայտել է՝ ասելով, թե չհասկացավ՝ ինչու այդպես ստացվեց: «Ժողովուրդին» ՔՊ վարչության նորընտիր կազմով գրանցած առաջին նիստից որոշ մանրամասներ հայտնի դարձան: Երբ արդյունքները հաշվարկվել են, և գումարվել է վարչության անդրանիկ նիստը վարչության նախագահ ընտրելու համար, այդ արդյունքներից անակնկալի եկած ներկաներից մի քանիսը ինքնաբերաբար առաջարկել են ՔՊ վարչության նախագահ ընտրել Նիկոլ Փաշինյանին: Ներկաների մեծ մասը առաջարկել է վարչության նախագահ ընտրել Սուրեն Պապիկյանին: Ընդամենը մեկ անձ է առաջարկել Արարատ Միրզոյանի թեկնածությունը՝ որպես ՔՊԿ նախագահ:


Նիկոլ Փաշինյանը անմիջապես ինքնաբացարկ է հայտնել: Արարատ Միրզոյանն էլ, տեսնելով, որ ընտրվելու շանս չունի, նաև հաշվարկելով, որ Սուրեն Պապիկյանից անհամեմատ քիչ ձայներ է հավաքել, ինքնաբացարկ է հայտնել: Պապիկյանը միաձայն ընտրվել է ՔՊ վարչության նախագահ»:

Դիտվել է՝ 426

Մեկնաբանություններ