Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Վահե Գրիգորյանը՝ ՀՀ նախագահից ներողություն խնդրելու մասին

Վահե Գրիգորյանը՝ ՀՀ նախագահից ներողություն խնդրելու մասին
18.06.2019 | 22:00

Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանից լրագրողներ հետաքրքրվեցին՝ պատրաստվո՞ւմ է ի պաշտոնե ներողություն խնդրել նախկինում ՀՀ նախագահի հասցեին վիրավորանքների համար: «Ես ուզում եմ հավաստիացնել, որ ինձ ճանաչող յուրաքանչյուր մեկը ձեզ կվստահեցնի, որ իմ համար ամենանախընտրելի տարբերակը կլիներ ներողություն խնդրելը և այդքանով թեման փակելը: Ես հիմա պաշտոնական կարգավիճակում եմ, ես այդ պաշտոնական կարգավիճակն ունեի նաև թեկնածու եղած ժամանակ: Ես այդ արտահայտությունները կատարել եմ ազատ քաղաքացու կարգավիճակում, և որևէ կերպ չեմ ցանկանա ՀՀ քաղաքացուն ուղերձ հղել, որ երբևէ իր արտահայտվելու ազատության իրավունքի շրջանակերում կատարած թեկուզ ցնցող, թեկուզ կոպիտ արտահայտությունների համար ինչ-որ պահի իրենք ներողություն խնդրելու հարցի առջև կանգնեն: Ներողություն խնդրելը բարոյական հարթության մեջ է: Երբ դուք անհանգստացած լինեք ձեր պետության տոտալիտար ընթացքով և սկսեք անխնա քննադատել իշխանությանը, դուք ընտրություն եք կատարելու պսևդոքաղաքավարության և իշխանության նկատմամբ բողոք բարձրացնելու միջև, իմ ուղերձը կլինի երկրորդը՝ իշխանության նկատմամբ բողոք բարձրացնելը: Թեկուզ այդ բողոքի հասցեատերը վաղը ես կլինեմ: Դրանով ես ավելի մեծ պատասխանատվության տակ կընկնեմ», - լրագրողի հարցին ի պատասխան ասաց Վահե Գրիգորյանը:


Անդրադառնալով իր և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հարաբերություններին, Գրիգորյանն ասաց, որ իրենց արձանագրային հանդիպումները, ճիշտ է, հրապարակման ենթակա չեն եղել, բայց ինքը շատ կուզեր, որ դրանց ժամանակ ասված նախագահ Սարգսյանի կարծիքը հնչեր: «Ինձ թվում է՝ շատերի համար, ովքեր անվերջ պտտում են այդ թեման, շատ ուսուցողական կլիներ: Մարդիկ, երբ պետական պատասխանատու պաշտոններ են ստանձնում, այդ պաշտոններն իրենց անձնական նախընտրությունների կամ նախասիրությունների համար չէ, որ պետք է օգտագործեն: Նա ինձ է ներկայացրել՝ մի թեկնածուի, որը ժամանակին քննադատել է իրեն: Սա շատ ավելի ուսուցողական է, քան ներկայացներ մեկին, որն իրեն մշտապես գովաբանել է: Սա պետական մտածողության հետ որևէ աղերս չունի: Խորապես ցավում եմ, այս ողջ խոսակցությունն անդադար պտտողների մի մասը ժամանակին պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել», - նշեց Գրիգորյանը:


Ինչ վերաբերում է նախագահից ներողություն խնդրելուն, ՍԴ նորընտիր դատավորն ասաց. «Որպես ազատ քաղաքացու արտահայտած կարծիք, ոչ մի ազատ քաղաքացի չպիտի ներողություն խնդրի իր հնչեցրած բառերի համար: Իհարկե, ես անձնապես՝ որպես մարդ, գիտեմ նախագահ Սարգսյանին ինչ չպիտի ասել, որը չեմ ասել»:

Դիտվել է՝ 402

Մեկնաբանություններ