Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Վահե Գրիգորյան. Եթե ՍԴ դատավորի թեկնածուի կարգավիճակը խոցելի լիներ, ես չէի գնա այդ քայլին

Վահե Գրիգորյան. Եթե ՍԴ դատավորի թեկնածուի կարգավիճակը խոցելի լիներ, ես չէի գնա այդ քայլին
18.06.2019 | 22:03

Սահմանադրական դատարանի թեկնածու Վահե Գրիգորյանն Ազգային ժողովում եզրափակիչ ելույթում հայտարարեց, որ իր համար ապշեցուցիչ է վերջին շրջանում հնչող իրավական մտքի սնանկությունը: «Բազմաթիվ մարդիկ, ովքեր մեջտեղ են եկել, դուք շատ քչերի մոտ կնկատեք, որ որևէ մեկը ուշադրություն է դարձրել, որ խոսվում է նախագահի սահմանադրական լիազորությունների մասին:


Այնպիսի տպավորություն է, որ իրավական մտքի վերլուծությունների դիսցիպլինան ու մտքի հիերարխիան բացակայում են այստեղից: Ես ինքս չէի գա կանգնեի այստեղ, եթե ես համոզված լինեի կամ նույնիսկ կասկած ունենայի, որ մեկնաբանության այդ մեթոդը և մեկնաբանության այդ մոդելը իրապես հանգեցնում է նրան, որ իմ՝ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի կարգավիճակը, խոցելի պետք է լինի: Ինձ պետք չի այդ վիճակը, որ խոցելի լինի: Ես, դուք, բոլորդ, գիտեք՝ Սահմանադրական դատարանում ինչ վիճակ է, արդարադատության համակարգի վիճակը գիտեք, ժողովրդական լեզվով ասած՝ «իմ խաչը բավականին ծանր է» ուրիշ խաչեր ինձ վրա վերցնելու համար: Ինձ պետք չի դրանից ավելի: Թույլ տալ, որ էս տեսակ մեկնաբանությունները գան, մտնեն իրավական քաղաքական մշակույթ, կներեք, սա արդեն վտանգավոր ճանապարհ ենք վերցնում», - հայտարարեց Վահե Գրիգորյանը:

Դիտվել է՝ 380

Մեկնաբանություններ