ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, պաշտոնը լքելուց առաջ, հրաժեշտի խոսքում ասել է, որ ՈՒկրաինայում խաղաղության հասնելը պարադոքսալ կերպով կախված է Կիևին մատակարարվող զենքի քանակից։ Նա նաև նշել է, որ պետք է խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի մասնակցությամբ, և վստահություն է հայտնել, որ ՈՒկրաինան կդառնա դաշինքի անդամ։               
 

«Նաիրիտ»-ի համակարգման խմբի և կառավարության ներկայացուցիչների հայտարարությունը

«Նաիրիտ»-ի համակարգման խմբի և կառավարության ներկայացուցիչների հայտարարությունը
18.06.2019 | 22:14

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցների կողմից կազմված համակարգման խմբի անդամների (Կարեն Իսրայելյան, Կարեն Միրզոյան, Հովիկ Հախինյան, Անահիտ Մանուկյան, Արփի Թագոյան, Սպարտակ Պողոսյան, Սեդա Մատինյան և Միքայել Սարաֆյան) և ՀՀ կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ 2019թ. հունիսի 18-ին տեղի է ունեցել խորհրդակցություն, որի արդյունքով ընդունվել է հայտարարություն: Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, հայտարարության մեջ նշված է, որ օրենքով պարտադիր «Նաիրիտ» գործարանի սնանկացման գործընթացով հունիսի 25-ին նախատեսված աճուրդի իրականացման նախապայման է հանդիսանում գործարանի արտադրական և ենթակառուցվածքների մասի ամբողջական վերագործարկման համար բիզնես ծրագրի ներկայացումը, որը պետք է քննարկվի ոչ միայն կառավարիչի, այլ նաև ՀՀ կառավարության կողմից: Նման բիզնես ծրագիր կառավարություն ներկայացնելու դեպքում կհրավիրվեն նաև համակարգման խմբի մասնակիցները իրենց կարծիքները ներկայացնելու համար: «Սա հնարավորություն է տալու բացառել գործարանի մաս-մաս և անորոշ ապագայով օտարումը:


Խմբի անդամները բարձր են գնահատում «Նաիրիտի» վերագործարկման վերաբերյալ կառավարության մոտեցումները և վստահություն ու աջակցություն են հայտնում կառավարությանը գործընթացը հաջողությամբ ավարտին հասցնելու համար»,- ասվում է հայտարարության մեջ:

Դիտվել է՝ 436

Մեկնաբանություններ