«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Իշխանությունները զբաղված են «չիստկայով»

Իշխանությունները զբաղված են «չիստկայով»
19.06.2019 | 13:11

«Փաստը» գրում է. «Նախօրեին հայտնի դարձավ, որ կադաստրի պետական կոմիտեի ղեկավարի տեղակալ Աշոտ Մուսայանն ազատվել է պաշտոնից: Հատկանշական է, որ Մուսայանը ոլորտի հին ներկայացուցիչ է, կադաստրի պետական կոմիտեում աշխատում է 20 տարուց ավելի: Կադաստրի պետական կոմիտեում խոսում են, որ այս ազատումն էլ տեղավորվում է ՀՀ-ում իշխանափոխությունից հետո կադրային փոփոխությունների «տրամաբանության մեջ», ըստ որի, իշխանությունները զբաղված են յուրահատուկ «չիստկայով» ու աստիճանաբար ազատվում են «նախկին կոռումպացված ռեժիմի» ներկայացուցիչներից, անկախ նրանից, թե որքան փորձառու կամ պրոֆեսիոնալ են այդ անձինք: Կարևորը նրանց փոխարեն հնարավոր լինի տեղավորել բացարձակ յուրայինների»:

Դիտվել է՝ 403

Մեկնաբանություններ