Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Վարչապետը զայրացել է

Վարչապետը զայրացել է
19.06.2019 | 13:13

«Հրապարակը» գրում է. «Շատերի աչքից վրիպեց, որ ՔՊ վարչության կազմում չընդգրկվեց կուսակցության կարկառուն անդամներից մեկը, երբ համագումարից առաջ ՔՊ-ում խոսվում էր, որ նա առաջիններից է լինելու կազմում։ Խոսքը «նյու-Սաշիկի»` «Իմ քայլի» օդիոզ ֆիգուր Հայկ Սարգսյանի մասին է, որը հայտնի է դարձել մի շարք սկանդալային պատմություններով: Պատմեցին, որ համագումարին նախորդած վարչության նիստում Փաշինյանը զայրացած ասել է` «էդ ի՞նչ ձև է ընդհանրապես իրեն պահում, ասեք դրան` աչքիս չերևա», ինչը սիգնալ էր, որ Հայկին ձայն չպետք է տան։ Նաև հասկացել են, որ սա դեղին քարտ էր՝ ևս մի կիքս, ու Հայկ Սարգսյանը կարող է լքել իրենց շարքերը: Հիշեցնենք, որ Հայկի երկվորյակ եղբայրը՝ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը, մշտապես Փաշինյանի կողքին է և իր վարքագծով շատ է տարբերվում եղբորից»:

Դիտվել է՝ 334

Մեկնաբանություններ