«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Ապրիլի 16-ը այսուհետև Հայաստանում կհամարվի հայ կինոյի օր

Ապրիլի 16-ը այսուհետև Հայաստանում կհամարվի հայ կինոյի օր
19.06.2019 | 13:16

ԱԺ-ն ընդունեց «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխությունը, որով ապրիլի 16-ը Հայաստանում կհամարվի հայ կինոյի օր։ Նախագիծը խորհրդարանին ներկայացրել էին ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը և Վահե Էնֆիաջյանը։ «Ես միշտ դեմ եմ եղել արհեստական տոներին, սակայն վստահաբար, սա այդ դեպքը չէ և հարցը տեւական ժամանակ քննարկելով կինոյի ոլորտի գործիչների հետ, նախագիծը ներկայացվեց ու այսօր ընդունվեց։


Շնորհակալ եմ խորհրդարանի բոլոր խմբակցություներին՝ աջակցության համար եւ կինոգործիչներին, որ աշխատեցինք միասին։ Առաջիկայում խորհրդարանը կվավերացնի «Եվրոպական միասնական արտադրանքի» կոնվենցիան, ինչը հնարավորություն կտա մեր կինոգործիչներին եվրոպական համատեղ արտադրության համար օգտվել բազմաթիվ արտոնություններից։


Առաջիկայում արդեն պատրաստ կլինի «Կինոյի մասին» օրենքը, և Հայաստանը կկարողանա վավերացնել «Ստեղծագործ Եվրոպայի» Մեդիա բաղադրիչն ու տաղանդավոր մեր կինոգործիչների ներկայացրած պրոյեկտները հնարավորություն կունենան ստանալու արժանապատիվ ֆինանսավորում», - իր ֆեյսբուքյան էջում այդ կապակցությամբ գրել է Նաիրա Զոհրաբյանը:

Դիտվել է՝ 383

Մեկնաբանություններ