Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

ԱՄՆ-ն կարող է հուլիսին Թուրքիայի դեմ С-400-ների գնման համար խիստ պատժամիջոցներ սահմանել

ԱՄՆ-ն կարող է հուլիսին Թուրքիայի դեմ С-400-ների գնման համար խիստ պատժամիջոցներ սահմանել
19.06.2019 | 13:17

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դիտարկում է Թուրքիայի կողմից ռուսական С-400 զենիթահրթիռային համալիրների ձեռքբերման առնչությամբ հուլիսին Անկարայի դեմ պատժամիջոցների 3 փաթեթ սահմանելու հնարավորությունը՝ գրում է Bloomberg-ը։ Գործակալության տվյալներով՝ պատժամիջոցների ամենալուրջ փաթեթը, որը քննարկվում է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի, Պետքարտուղարության և Ֆինանսների նախարարության կողմից, «խարխլում է Թուրքիայի՝ առանց այդ էլ դժվար ժամանակներում գտնվող տնտեսությունը»:

Դիտվել է՝ 370

Մեկնաբանություններ