Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է Հայաստանին հավելյալ 40 մլն դոլար օգնություն տրամադրելու առաջարկը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է Հայաստանին հավելյալ 40 մլն դոլար օգնություն տրամադրելու առաջարկը
19.06.2019 | 13:18

ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի Արևմտյան շրջանի գրասենյակն իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ Դեմոկրատական կուսակցության՝ հայկական արմատներով անդամ, Հայկական հարցերով կոնգրեսական հանձնաժողովի համանախագահ Ջեքի Սփիրը հզոր աջակցություն է ստացել թե Դեմոկրատական, թե Հանրապետական կուսակցությունների անդամների կողմից Հայաստանին տրամադրվելիք ֆինանսական օգնության չափն ավելացնելու հարցով իր առաջարկի վերաբերյալ: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ձայների 268 կողմ, 152 դեմ հարաբերակցությամբ ընդունել է Սփիրի՝ 2020 ֆինանսական տարվա բյուջեի շրջանակում Հայաստանին հավելյալ 40 մլն դոլար հատկացնելու առաջարկը:
Գումարն ուղղվելու է Հայաստանում ժողովրդավարության զարգացմանը: Սփիրին աջակցել են Ներկայացուցիչների պալատի բարձրաստիճան անդամներ Ադամ Շիֆն ու Ֆրենք Փալոունը:


ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը շնորհակալություն է հայտնել Սփիրին և կողմ քվեարկած բոլոր օրենսդիրներին:
Կոնգրեսմեն Սփիրն իր խոսքում նշել է, որ կայացած քվեարկությունը հայերին ուղղված հզոր ազդակ է, որ ԱՄՆ-ը ճանաչում է նրանց արձանագրած ժողովրդավարական առաջընթացը, աջակցում է ավելի հաշվետու կառավարություն ստեղծելու ձգտմանը և կշարունակի աշխատել նրանց հետ ճկուն, արձագանքող ինստիտուտներ կառուցելու համար:

Դիտվել է՝ 369

Մեկնաբանություններ