Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Միշել Պլատինին ազատ է արձակվել

Միշել Պլատինին ազատ է արձակվել
19.06.2019 | 13:22

ՈւԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինին, որ նախօրեին ձերբակալվել էր Ֆրանսիայում, ազատ է արձակվել՝ հայտնել է AFP-ն: Նա կասկածվում է 2022-ի Ֆուտբոլի աշխարհի առաջնության վայրի ընտրության հարցով կոռուպցիոն գործարքի, քվեարկության արդյունքները կեղծելու մեջ, որով Կատարը ստացել է 2020-ի Աշխարհի առաջնությունը հյուրընկալելու իրավունք: Նույն գործով անցնում են նաև Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի սպորտի հարցերով խորհրդական Սոֆի Դիոնը և Ֆրանսիայի ներքին գործերի նախկին նախարար Կլոդ Գեանը: նա նույնպես հարցաքննությունից հետո ազատ է արձակվել:

Դիտվել է՝ 396

Մեկնաբանություններ