Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Կոնգրեսը Թրամփից բացատրություն Է պահանջել Մերձավոր Արեւելքում զորք տեղաբաշխելու վերաբերյալ

Կոնգրեսը Թրամփից բացատրություն Է պահանջել Մերձավոր Արեւելքում զորք տեղաբաշխելու վերաբերյալ
19.06.2019 | 13:24

ԱՄՆ-ի Սենատից մի խումբ հանրապետականներ եւ դեմոկրատներ նախագահ Դոնալդ Թրամփին կոչ են արել բացատրել Մերձավոր Արեւելքում լրացուցիչ ամերիկյան զորքերի տեղաբաշխման որոշումը եւ նախազգուշացրել են, որ Կոնգրեսը չի արտոնել ռազմական գործողություններն Իրանի դեմ։

«Մենք անհանգստացած ենք, որ երկուստեք ավելի ու ավելի Էսկալացիոն գործողությունները կհանգեցնեն անհարկի բախման: Հաշվի առնելով աճող վտանգը՝ մենք ցանկանում ենք կրկնել, որ այսօվա դրությամբ Կոնգրեսը պատերազմ չի արտոնել Իրանի դեմ»,- ասված Է սենատորների՝ Թրամփին հղած նամակում: Նրանք հավելել են, թե ակնկալում են, որ Թրամփի վարչակազմը Կոնգրես կգա, նախքան «նրանք ուժեր կծավալեն այն շրջաններում, որտեղ Իրանի դեմ ռազմական գործողություններն անխուսափելի են»:


Նախագահին հղված ուղերձի հեղինակներն են՝ սենատորներ Թիմ Քեյնը եւ Մայք Լին: Նամակը նաեւ ստորագրել են Ջեֆ Մերքլին, Բեռնի Սանդերսը, Քրիս Մերֆին եւ Ռենդ Փոլը:

Դիտվել է՝ 492

Մեկնաբանություններ