ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլքեր Թյուրքը չորեքշաբթի կոչ է արել Սիրիայում և Լիբանանում առնվազն 12 մարդու կյանք խլած փեյջերի պայթյունների առնչությամբ անկախ հետաքննություն անցկացնել։ «Պետք է անկախ, մանրակրկիտ և թափանցիկ հետաքննություն անցկացել այս զանգվածային պայթյունների հանգամանքների վերաբերյալ, և նրանք, ովքեր պատվիրել և իրականացրել են նման հարձակումը, պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- ընդգծել է նա։               
 

Նիկոլ Փաշինյան. Համարել եմ, որ ընդդիմադիր լինելով՝ վերահսկողական բոլոր լծակներն ունեմ

Նիկոլ Փաշինյան. Համարել եմ, որ ընդդիմադիր լինելով՝ վերահսկողական բոլոր լծակներն ունեմ
19.06.2019 | 21:34

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ՀՀ վարչապետից հետաքրքրվեց՝ պատրա՞ստ է Պետական վերահսկողական ծառայությունը և Հաշվեքննիչ պալատը փոխանցել ընդդիմության կառավարմանը։ Նիկոլ Փաշինյանն ի պատասխան նկատեց, որ ավելի վաղն ինքը պարտավորություն է ստանձնել, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովում և ՀԾԿՀ-ում ընդդիմությանը տեղեր կտրամադրվեն։


«ԲՀԿ-ն հրաժարվեց՝ պատճառաբանելով, որ նկատի չի ունեցել շարքային անդամին, այլ` հանձնաժողովների նախագահին։ Ասում եք՝ Հաշվեքննիչ պալատը հանձնենք ընդդիմությանը, մինչդեռ մեր օրենսդրությամբ այն պետք է անկախ մարմին լինի», - հիշեցրեց գործադիրի ղեկավարը։ Նիկոլ Փաշինյանը հավաստիացրեց, որ ընդդիմադիր եղած ժամանակ ինքը գեթ մեկ անգամ իշխանությունից վերահսկիչ լծակներ չի խնդրել։ «Ես համարել եմ, որ ընդդիմադիր լինելով՝ վերահսկողական բոլոր լծակներն ունեմ։ Համարել եմ, որ դա անիմաստ է, որովհետև այդ ճանապարհով գնացող ընդդիմությունը դառնում է կոնֆորմիստ, հարմարվում իշխանությանը։ Այնպես որ, կարծում եմ՝ խորհրդարանն ունի անհրաժեշտ վերահսկողական լծակներ», - ասաց ՀՀ վարչապետը։

Դիտվել է՝ 369

Մեկնաբանություններ