Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Մարտի 1-ին զոհված Տիգրան Աբգարյանի մայրը՝ դատարանում

Մարտի 1-ին զոհված Տիգրան Աբգարյանի մայրը՝ դատարանում
19.06.2019 | 21:37

2008-ի մարտի 1-ին սպանված ներքին զորքերի զինծառայող Տիգրան Աբգարյանի մայրիկին՝ Ռուզաննա Հարությունյանին հետաքրքրում է մի հարց՝ եթե ցուցարարները անկարգություններ էին անում ու հրաման կար կրակել, ինչո՞ւ իր զինծառայող որդին սպանվեց։ «Իմ որդին ոչ անկարգություն է արել, ոչ ցուցարար է եղել Լեոյի փողոցի վրա, ինչո՞ւ իմ որդին զոհվեց, շարքի մեջ, պագոնի տակ իմ երեխեն կանգնած ա եղել։ Ո՞վ եկավ հասավ Լեոյի փողոց ու սնայպերի գնդակով խփեց, իմ երեխու վիզը ջարդեց։ Էն ժամանակ, որ իմ որդին կենդանի էր, կանգնած էր Լեոյի փողոցում։ Էդ օրը երեկոյան ժամը յոթի կողմերը իմ որդուն տեսանք Օպերայում, ասեց՝ մամ մեզ կարող ա տանեն զորամաս, ամեն ինչ վերջացավ, մինչև մենք իջանք կանգառ, ավտոբուսներով տարան երեխեքին Լեոյի փողոց, ընդեղ սկսվեց կռիվ-պատերազմ։
Ժամը ինն անց կես պարոն Քոչարյանը հեռուստատեսությամբ ելույթ ա ունենում և ասում ա, որ մեր կողմից էլ զոհեր կան։ Էդ ժամանակ իմ որդին դեռ կենդանի էր։ Ինչո՞ւ համար, միայն նրա համար, որ ինքը կարողանար հատուկ դրություն մտցներ քաղաքում...», - դատարանում հայտարարեց տիկին Հարությունյանը։


Նա պարբերաբար հարց էր հնչեցնում՝ ո՞վ կրակեց իր որդուն։ «Ես հասկանում եմ ներքևի հատվածում անկարգություններ էին կատարվում, բա Լեոյի փողոցում ո՞վ կար, որ իմ երեխուն խփեցին, ինչո՞ւ իմ որդուն խփեցին, որ ապացուցեին, որ զորքի կողմից էլ զոհեր կան ու հատուկ դրություն պետք է մտցնե՞լ։ Ո՞վ է հրաման տվել, որ զինվոր սպանեն։ Ինձ համար հիմա միևնույնն է, իմ որդին էլ հետ չի գա։ Նա ուսանող էր, իրավաբանականի երկրորդ կուրսի, նա մեծ ծրագրեր ուներ իր ապագայի մասին, կարող ա հիմա ձեր նման մեկի փոխարեն նստած լիներ իմ որդին։ 11 տարի է՝ չեմ կարողանում հասկանալ՝ ոնց եղավ։ Իմ ամուսինը չդիմացավ, որդուս մահվանից երկու տարի հետո մահացավ։ Մինչև հիմա ես ուզում եմ իմանալ՝ էդ ո՞ր շուն շան որդին էր իմ որդու վիզը կտրեց։ Ինձ պատասխանեք՝ ինչի՞ համար զոհվեց իմ որդին։ Ինձ համար հիմա միևնույնն ա՝ կդատվի Քոչարյանը, չի դատվի Քոչարյանը, կնստի՞ որևէ մեկը, իմ որդին հետ չի գա։ Բայց ի՞նչն էր պատճառը, որ իմ որդին զոհվեց», - լացակումած հարցեր էր հնչեցնում Տիգրան Աբգարյանի մայրը։

Դիտվել է՝ 345

Մեկնաբանություններ