Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Արմեն Սարգսյանն այցելել է Լը Բուրժեի միջազգային ավիացիոն ցուցահանդես

Արմեն Սարգսյանն այցելել է Լը Բուրժեի միջազգային ավիացիոն ցուցահանդես
19.06.2019 | 21:40

Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Լը Բուրժեում անցկացվող Փարիզի միջազգային ավիացիոն ցուցահանդես: Նա շրջել է տաղավարներում, ծանոթացել ոլորտի համաշխարհային առաջատար ընկերությունների նմուշներին և դրանց տեխնիկական հնարավորություններին, դիտել ավիաշոուն: Լը Բուրժեում ցուցադրվում են վերջին սերնդի ռազմական ու քաղաքացիական օդանավեր, ինչպես նաև ներկայացվում են ավիատիեզերական ոլորտի ժամանակակից նվաճումներն ու նորարարությունները, աէրոտիեզերական տեխնոլոգիաները:
Ավիասալոնի այցելուների շարքում են ավիատիեզերական սարքավորումների արտադրության ոլորտում մասնագիտացած համաշխարհային առաջատար ընկերություններ, տարբեր երկրների պատվիրակություններ:

Դիտվել է՝ 361

Մեկնաբանություններ