Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Նարեկ Մալյան. «Սորոսի» կողմից Ռուստամ Բադասյանի ընտրությունը կատարվել է, քանի որ նա պարտավորվել է անել գրասենյակի հրահանգները

Նարեկ Մալյան. «Սորոսի» կողմից Ռուստամ Բադասյանի ընտրությունը կատարվել է, քանի որ նա պարտավորվել է անել գրասենյակի հրահանգները
20.06.2019 | 15:34

«Բաց հասարակությունների հիմնադրամի» տնօրեն Լարիսա Մինասյանը պարտադրել է մեր իշխանություններին, որպեսզի տեղի ունենա արդարադատության նախարարի փոփոխությունը՝ Արտակ Զեյնալյանը հեռացվի, և նրան փոխարինի Ռուստամ Բադասյանը՝ ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարեց «ՎԵՏՕ» շարժման նախաձեռնող Նարեկ Մալյանը: «Լարիսա Մինասյանի կողմից Ռուստամ Բադասյանի ընտրությունը կատարվել է զուտ նրա համար, որ նա հլու-հնազանդ, գլուխը կախ պարտավորվել է իրականացնել բոլոր այն հրահանգները, որոնք կգան Սորոսի գրասենյակից»,- նշեց Նարեկ Մալյանը:
Հունիսի 7-ին Արտակ Զեյնալյանը հրաժարական էր ներկայացրել, և հենց նույն օրը Նարեկ Մալյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր «Բաց հասարակությունների հիմնադրամի» տնօրեն Լարիսա Մինասյանի և Ռուստամ Բադասյանի լուսանկարները և կից գրել, որ Ռուստամ Բադասյանն է նշանակվելու նախարար:


«Հույս ունեի, որ մեր իշխանությունը կգտնի իր ողնաշարը, այդ հրապարակումից գետինը կմտնի և հետ կկանգնի իրեն պարտադրված որոշումից: Մեծ հաշվով, ծրագիրը որն է, եթե դուք նայեք բոլոր այն երկրների ցանկը, որտեղ Սորոսի գրասենյակը եկել է իշխանության, տիրապետել է իշխանական լծակներին, կտեսնեք, որ բոլոր երկրներում տեղի են ունեցել քաղաքացիական մեծ բախումներ»,- հայտարարեց Նարեկ Մալյանը: Նրա տեղեկացմամբ՝ առաջիկայում կվերսկսվեն ՎԵՏՕ շարժման փողոցային ակցիաները՝ ընդդեմ «Բաց հասարակությունների հիմնադրամի» գործունեության: «Մոտ ժամանակներս մենք շատ մեծ «պատերազմ» ենք ունենալու Սորոսի գրասենյակի հետ»,- ասաց նա:

Դիտվել է՝ 369

Մեկնաբանություններ