Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Սամվել Կարապետյանը ներդրումների դիմաց պայման է դրել Փաշինյանի առաջ

Սամվել Կարապետյանը ներդրումների դիմաց պայման է դրել Փաշինյանի առաջ
20.06.2019 | 15:36

«Հրապարակը» գրում է. «ՔՊ համագումարի օրը Նիկոլ Փաշինյանը առաջին մասից հետո լքել է կուսակիցներին ու գնացել «Մալիբու»՝ հանդիպելու գործարար Սամվել Կարապետյանին։ Հանդիպումը սպասվածից երկար է տևել, Փաշինյանն ու Կարապետյանը զբոսնել են նորակառույց այգում, հիացել շատրվաններով, ճաշել «Ֆոռ սիզոն» փակ սրճարանում։ Զրույցի ժամանակ քննարկվել է «Տաշիր գրուպի» կողմից նոր նախագծեր իրականացնելու, ներդրումներ անելու հարցը։


Կարապետյանը, մեզ հասած տեղեկություններով, նկատել է, որ ներդրումներ ակնկալելու համար Փաշինյանը պետք է հրաժարվի «փրթել-թափելու, ծեփել-փշրելու» գործելաոճից։ Եվ չնայած դրան, համաձայնել է ընդառաջել ՀՀ իշխանություններին և մոտ ապագայում հնարավոր է կրկին վերցնի ԲԷՑ-ը, որը նոր իշխանությունները մեկ տարի առաջ վերցրին նրա ձեռքից, քանի որ պայմանագիրը վերջնականապես դեռ կնքված չէր։ Այն ժամանակ էներգետիկայի նախարարը հայտարարեց, որ պետությունը նպատակահարմար է համարում չմասնավորեցնել Բարձրավոլտ էլեկտրացանցերը։ Փաստորեն, 1 տարի անց կտրուկ փոխվել է վերաբերմունքը։ Նախօրեին Արարատ Միրզոյանը Կարապետյան-Փաշինյան հանդիպման մասին խոսելիս ակնարկեց այդ մասին․ «Քննարկվել է նաև նոր ենթակառուցվածքներ գնելու հնարավորությունը: Լուրջ ներդրումների մասին խոսակցություն կա»: Եվ շեշտեց, որ մանրամասները չգիտի»:

Դիտվել է՝ 181

Մեկնաբանություններ