Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Սի Ձինպինը մեկնել է Հյուսիսային Կորեա

Սի Ձինպինը մեկնել է Հյուսիսային Կորեա
20.06.2019 | 15:37

Չինաստանի նախագահ Սի Ձինպինը առաջին անգամ պետական այցով ժամանել է Հյուսիսային Կորեա, որտեղ հանդիպելու է երկրի ղեկավար Կիմ Չեն Ինին՝ գրում է The Guardian-ը՝ մանրամասնելով, որ վերջին 14 տարում սա Չինաստանի ղեկավարի առաջին այցն է Հյուսիսային Կորեա, որի ղեկավարն անցած մեկ տարում չորս անգամ Պեկին է այցելել:

Հարևան պետությունների ղեկավարները շատ բան ունեն քննարկելու, քանի որ թե Պեկինը, թե Փհենյանը բազմաթիվ խնդիրներ ունեն Թրամփի հետ: Սի Ձինպինի այցը կտևի երկու օր: Նրան ուղեկցում են կինը, արտգործնախարարն ու այլ պաշտոնյաներ: Ըստ քաղաքական վերլուծաբանների՝ Սին այցը կօգտագործի տարածաշրջանում Պեկինի ազդեցությունն ընդգծելու համար: «Հյուսիսային Կորեային հանդիպումը կօգնի ԱՄՆ-ին ցույց տալ, որ Չինաստանն իր թիկունքում է և Վաշինգտոնը պետք է վերանայի առավելագույնս ճնշում գործադրելու իր դիրքորոշումը»,-նշել է հյուսիսկորեական գիտությունների պրոֆեսոր Լիմ Էլ Չուլը: Մեկ այլ փորձագետ Ժաո Տոնգը կարծում է, որ Պեկինի և Փհենյանի միջև բավականաչափ փոխադարձ վստահություն չկա, ուստի՝ պետք չէ հանդիպումից մեծ ակնկալիքներ ունենալ:

Դիտվել է՝ 458

Մեկնաբանություններ