Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Նիկոլ Փաշինյան. Կառավարությունը 2018-ի արդյունքներով չկատարված ոչ մի պարտավորություն չունի

Նիկոլ Փաշինյան. Կառավարությունը 2018-ի արդյունքներով չկատարված ոչ մի պարտավորություն չունի
20.06.2019 | 22:56

ԱԺ-ն ընդունեց 2018-ի պետական բյուջեի կատարման հաշվետվությունը: Բյուջեն առաջարկել էր ՀՀԿ-ն, մեծամասամբ իրականացրել՝ Նիկոլ Փաշինյանի հեղափոխական կառավարությունը, որտեղ անցած տարի նաև անդամներ ունեին ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն: «Իմ քայլ»-ից Բաբկեն Թունյանը մինչև քվեարկությունը հիշեցրեց՝ ընդդիմադիրները քվեարկելիս անուղղակիորեն իրենց աշխատանքին են գնահատական տալու, ԲՀԿ-ն մնաց իր կարծիքին ու դեմ արտահայտվեց։ Գևորգ Պետրոսյանն ասաց՝ ապրանքները թանկացել են, արտագաղթը չի նվազել, սոցիալական խնդիրները տեսանելիորեն չեն լուծվել, պատերազմի սպառնալիքի աճին զուգահեռ «Հայաստան-Արցախ հարաբերությունների մշուշը թանձրանում է»։
«Էս վիճակով ոչ մի հիմք չկա կողմ քվեարկելու», - նշեց Պետրոսյանը։
ԼՀԿ-ն կողմ քվեարկեց, խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ամբիոնից քննադատեց կառավարությանը՝ կադրային քաղաքականությունը «շատ վատը» որակեց, ասաց՝ տվել են խոստումներ, որոնք դրժվել են։


Հիշեցնելով անցած տարի տեղի ունեցած իրադարձությունները՝ հեղափոխություն, վարչապետի 5 ընտրություն, գործադիրի ղեկավարների փոփոխություններ, արտահերթ ընտրություններ, Նիկոլ Փաշինյանը ասաց՝ կառավարությունն իր աշխատանքը կատարել է փայլուն։ «Այդ տարվա արդյունքում ունենք 5,2 տոկոս տնտեսական աճ այն պարագայում, երբ բյուջեի նախագիծը ընդունած կառավարությունը բյուջեում դրել է 4,5 տոկոս տնտեսական աճի կանխատեսում։ Այսինքն էս և բյուջետային առումով ի՞նչ խնդիր կա, պետական բյուջեն կառավարությունը 18 թվի արդյունքներով չունի չկատարված ոչ մի պարտավորություն։ Մակրոտնտեսական կայունությունը պահպանված է լիարժեքորեն և եթե այս առումով մոտենանք խնդրին, կարող ենք ասել, որ կառավարությունը իր աշխատանքը կատարել է փայլուն, որովհետև այս ողջ քաղաքական ցնցումների համատեքստում ապահովել է ՀՀ բնականոն կյանքը լիարժեքորեն», - ասաց Փաշինյանը։
Աժ-ն 94 կողմ, 17 դեմ ձայներով հավանություն տվեց 2018-ի պետական բյուջեի կատարողականին։ Դեմ քվեարկողները ԲՀԿ-ից էին։

Դիտվել է՝ 352

Մեկնաբանություններ

-type-2-pad">

Ծաղրանկարչի կսմիթ

Ռազմավարական գործընկերություն
Ռազմավարական գործընկերություն