Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Նախագահը դեսպաններ է նշանակել

Նախագահը դեսպաններ է նշանակել
20.06.2019 | 22:57

Նախագահ Արմեն Սարգսյանի այսօրվա հրամանագրով Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը համատեղության կարգով նշանակվել է Չեռնոգորիայում Հայաստանի դեսպան (նստավայրը՝ Պրահա):
Նախագահի մեկ այլ հրամանագրով Արամ Գրիգորյանը նշանակվել է Ուզբեկստանում Հայաստանի դեսպան (նստավայրը՝ Երևան):

Դիտվել է՝ 247

Մեկնաբանություններ