Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

Վրաստանում տապալել են Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նիստը

Վրաստանում տապալել են Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նիստը
20.06.2019 | 22:58

Վրաստանի խորհրդարանում այսօր մեկնարկած Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովը, որին մասնակցում էր նաև հայաստանյան պատվիրակությունը, ավարտվել է սկանդալով: Նիստը ընդհատվել է, երբ նախագահող ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովը զբաղեցրել է Վրաստանի օրենսդիր մարմնի ղեկավարի աթոռը և փորձել հավաքի աշխատանքները շարունակել ռուսերեն: Այս տեսարանը դժգոհության մեծ ալիք է բարձրացրել նիստին ներկաների շրջանում, խորհրդարանի շենքում՝ հանգեցնելով բողոքի ակցիաների:
Միջադեպին կոշտ է արձագանքել նաև Թբիլիսին․ վարչապետ Մամուկա Բախտաձեն հայտարարել է, թե «ծանր էր տեսնել օկուպանտ երկրի պատգամավորին վրացական օրենսդիր մարմնի գլխավոր ամբիոնին»: Աղմկահարույց միջադեպից հետո ռուս պատգամավորը հայտարարել է, թե Վրաստանի և Ռուսաստանի միջև մարդասիրական և տնտեսական հարցերով բանակցությունները տապալման եզրին են:

Դիտվել է՝ 258

Մեկնաբանություններ