Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Վանեցյանը ԱԺ-ում ՀԱՊԿ-ին վերաբերող նախագիծ է ներկայացրել

Վանեցյանը ԱԺ-ում ՀԱՊԿ-ին վերաբերող նախագիծ է ներկայացրել
20.06.2019 | 22:59

Ազգային ժողովն այսօր քննարկեց Տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում ՀԱՊԿ պետությունների համագործակցության համաձայնագիրը, որը ԱԺ-ին ներկայացրեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։ Համաձայնագրի հիմնական նպատակներն են ՀԱՊԿ պետությունների տեղեկատվական անվտանգության հետագա զարգացումը, տեղեկատվական ոլորտում սպառնալիքներին հակազդման մեխանիզմների կատարելագործումը, ՀԱՊԿ անդամ պետությունների տեղեկատվական տիրույթում ապօրինի գործունեությունների հակազդեցությունը, փոխադարձ աջակցությունը, համագործակցությունը, փորձի փոխանակում, կադրերի պատրաստում։ Հայաստանի բյուջեից համակարգի ներդրման և տեխնոլոգիաներով ապահովման համար որոշակի գումար կտրամադրվի։ Վանեցյանը չասաց գումարի չափը՝ դա համարելով պետական գաղտնիք։


Պատասխանելով պատգամավորների հարցերին՝ Վանեցյանն ասաց, որ համակարգը գործելու է ՀԱՊԿ անդամ երկրների միջև տեղեկատվությունը փոխանցվելու է ըստ նպատակահարմարության։
«Կան համապատասխան պետական կառույցներ, որոնք որոշելու են՝ նպատակահարմա՞ր է, որ տեղեկատվությունը փոխանցվի երկրորդ կամ երրորդ երկրին, թե՞ ոչ։ Նույն տրամաբանությամբ որոշվելու է նաև ՀԱՊԿ անդամ երկրների միջև։ Այս համաձայնագրում կան պայմաններ, չափորոշիչներ, որը պետությունը հաշվի է առնելու և բացառվում է, որ ունենանք որևէ տեղեկատվության արտահոսք, որը կվնասի ՀՀ անվտանգությանը։ Սա փակ համակարգ է, որը վերաբերում է միայն ՀԱՊԿ-ին, մեր երկրի ներքին հարցերին վերաբերող որևէ տեղեկատվություն չի փոխանցվելու», - հայտարարեց Վանեցյանը՝ ընդգծելով, որ այս համաձայնագիրը պարզապես դյուրացնելու է ՀԱՊԿ-ի ներսում աշխատանքը։

Դիտվել է՝ 199

Մեկնաբանություններ