Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Նիկոլ Փաշինյան. Դուք ովքե՞ր եք

Նիկոլ Փաշինյան. Դուք ովքե՞ր եք
20.06.2019 | 23:00

Այսօր կառավարությունը դրական եզրակացություն տվեց ԱԺ պատգամավոր Ռուբեն Ռուբինյանի և Արման Բաբաջանյանի հեղինակած «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագծին՝ պայմանով, որ կքննարկվի ԱԺ հանձնաժողովում։ «Կառավարության կարծիքը դրական է, ընդունելի են համարվում այն կարգավորումները, որոնք առաջարկվում են նախագծով, քանի որ դրանք միտված են դիվանագիտական ծառայության առավել պրոֆեսիոնալիզացմանը», - ասաց հարցը ներկայացնող ԱԳ փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանը: Ըստ նրա, խոսքը դեսպանների նշանակման կարգի մասին է։ «Առաջարկվում է քաղաքական նշանակումների թիվը սահմանափակել դեսպանների ընդհանուր թվի 15 տոկոսով, իսկ կարիերային դեսպաններին՝ որպես պարտադիր նախապայման, առաջարկվում է աշխատանքային ստաժ։ Նախաձեռնությամբ 15 տարի էր առաջարկվում, իսկ կառավարությունն առաջարկվում է սահմանել 10 տարի։ Այն դեպքերում, երբ քաղաքական նշանակում է առաջարկվում կառավարության կողմից, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժոողովին իրավունք է վերապահվում ներկայացնել խորհրդակցական կարծիք», - ներկայացրեց փոխնախարարը:
Վարչապետը հետաքրքրվեց՝ ինչպե՞ս են խորհրդակցական կարծիք հայտնելու.
«Այսինքն, պե՞տք է հանձնաժողովին տեղյակ պահեն, թե մտադրություն կա այսինչ մարդուն դեսպան նշանակել», - հարցրեց Նիկոլ Փաշինյանը։ Նա հետաքրքրվեց՝ ինչու՞ դիվանագիտական ծառայության դեպքում նույն պահանջը չի դրվում։


«Այդ ինչի՞ց է կանխավարկածը, որ ով 10 տարվա աշխատանքի ստաժ ունի ԱԳՆ-ում, ուրեմն վերջ, իր հետ կապված հարցեր չեն կարող լինել, իսկ ով չունի՝ կարող են լինել։ Ես, օրինակ, այդ կարծիքին չեմ, որ ինչ-որ տեղ 10 տարին աշխատելը ինդուլգենցիա է տալիս, որ իր հետ կապված ոչ մի հարց չկա»։ ԱԳ փոխնախարարն ասաց, որ աշխատանքային ստաժը որոշակիորեն ապահովագրում է համակարգը չարաշահումներից։

«Նվազեցնելով քաղաքական նշանակումների թիվը` հասցնելով 15 տոկոսի, հնարավորություն ենք ընձեռում կառավարությանը մանդատի ընթացքում ընդհանուր դեսպանների թվից 7-8 քաղաքական նշանակում իրականացնել», - ասաց փոխնախարարը։ «Դուք ովքե՞ր եք, որ այդ հնարավորությունը տալիս եք, կներեք, տպավորություն էր, որ պետք է ասենք շնորհակալություն, որ կառավարությանն այդ հնարավորությունը տալիս եք», - արձագանքեց վարչապետը: Նա նշեց՝ պետք է հստակեցնել. «Եթե խորհրդարանական ֆիլտրով անցնում են, ուրեմն բոլորն են անցնում, չեն անցնում՝ ոչ մեկ չի անցնում։ Թե չէ հակառակ դեպքում ստացվում է, որ մենք ի սկզբանե դեսպաններին բաժանում ենք երկու սորտի՝ առաջին և երկրորդ»։ Վարչապետն առաջարկեց նախագծին տալ դրական եզրակացություն, պայմանով, որ հեղինակների հետ հարցը պետք է նորից քննարկել:

Դիտվել է՝ 301

Մեկնաբանություններ