Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Խորհրդարանում քննարկվել է ԲԴԽ անդամի ընտրության հարցը

Խորհրդարանում քննարկվել է ԲԴԽ անդամի ընտրության հարցը
20.06.2019 | 23:01

Աժ-ն քննարկել է ԲԴԽ անդամի ընտրության հարցը։ Ազգային ժողովի նախագահի առաջադրած թեկնածուն փաստաբան Գրիգոր Բեքմեզյանն է։ Նա ներկայացրեց դատական համակարգի վերաբերյալ իր պատկերացումները, պատասխանեց պատգամավորների հարցերին։ Թեկնածուն կարևորեց, որ դատավորները լինեն բանիմաց, խելացի, վստահ լինեն իրենց գիտելիքների հարցում, որ որոշումներ կայացնելիս լինեն անաչառ։ «Դատավորը պետք է վստահ լինի, որ ինքը ճիշտ է, նրանք պետք է իրենց միջից հանեն կաշկանդվածությունը, ազատ լինեն այդ կաշկանդվածությունից յուրաքանչյուր գործ քննելիս։ Այն դատավորն է անկախ ու ազատ, որը չունի կաշկանդվածություն ու առաջնորդվում է միայն օրենքով», - իր ելույթում հայտարարեց Բեքմեզյանը։

Ըստ թեկնածուի, դատավորները պետք է լինեն սոցիալապես ապահով։ «Վարչապետն այսօր այստեղ ասաց, որ դատավորները քիչ են աշխատավարձ ստանում։ Ես միշտ եմ դա ասել՝ դատավորները, հատկապես՝ ստորին դատարանների, բավական քիչ ախատավարձ են ստանում այն աշխատանքի դիմաց, որը կատարում են։ Յուրաքանչյուր դատավոր, հավատացեք, տարեկան քննում է 1000-ից ավելի գործ, բայց ստանում է մոտ 500 հազար դրամ աշխատավարձ», - ասաց Բեքմեզյանը:

Դիտվել է՝ 242

Մեկնաբանություններ