Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ալեն Սիմոնյան. Հայաստանի պատվիրակությունն ամբողջ կազմով լքել է Վրաստանի խորհրդարանի նիստերի դահլիճը

Ալեն Սիմոնյան. Հայաստանի պատվիրակությունն ամբողջ կազմով լքել է Վրաստանի խորհրդարանի նիստերի դահլիճը
20.06.2019 | 23:03

Վրաստանի խորհրդարանում վիճաբանությունից հետո հայկական պատվիրակությունը լքել է նիստերի դահլիճը՝ ֆեյսբուքյան իր էջում տեսանյութի միջոցով հայտնել է ՀՀ պատվիրակության ղեկավար, Աժ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: «Մեր պատվիրակությունն ամբողջ կազմով լքեց պառլամենտի դահլիճը: Իրավիճակը ոչ այնքան նորմալ էր և հաշվի առնելով, որ մի կողմից դաշնակից է, մյուս կողմից եղբայրական ժողովուրդ, մի խոսքով՝ մենք երկու քարի արանքում էինք, ուստի որոշեցինք լքել դահլիճը: Շուտով կվերադառնանք Հայաստան, տնից լավ տեղ չկա»,- ասել է Ալեն Սիմոնյանը: Վրաստանի խորհրդարանում վիճաբանություն է տեղի ունեցել՝ ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովը ներկա է եղել խորհրդարանում անցկացվող ուղղափառ երկրների միջխորհրդարանական ասամբլեային և ղեկավարել նիստը:


«Ալիք մեդիայի» տեղեկացմամբ՝ Վրաստանի խորհրդարանի ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան» խմբակցության պատգամավորներ Էլենե Խոշտարիան, Գիորգի Կանդելակին, Սերգո Ռատիանին և Օթար Կախիձեն հայտարարում են, որ ՌԴ Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովին խորհրդարանի դահլիճ մտնելու հնարավորություն չեն տալու: Պատգամավորները վիճել են երկու այլ պատգամավորների հետ և հարցրել` չե՞ն ամաչում նրանից, ինչ տեղի է ունենում:
«Վրացական երազանք - Ժողովրդավարական Վրաստան» իշխող քաղաքական կուսակցության ղեկավար Բիձինա Իվանիշվիլին մեկնաբանել է Թբիլիսիում Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի 26-րդ նիստի սկանդալը: «Լիովին կիսում եմ հանրության վրդովմունքը Վրաստանի խորհրդարանում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ»,-հայտնել է նա, փոխանցում է apsny.ge-ն։


«Անթույլատրելի է, որ օկուպանտ երկրի ներկայացուցիչը Վրաստանի խորհրդարանում գլխավորի որևէ համաժողով, դրան պետք է անպայման արձագանք հետևի: Ինչպես ինձ են հայտնել, դա արարողակարգային սխալ է եղել, որի քաղաքական նշանակությունը, ցավոք, հաշվի չեն առել կազմակերպիչները»,- ասել է Իվանիշվիլին՝ հավելելով, որ խորհուրդ է տվել անհապաղ դադարեցնել նիստը: Աշխարհի 23 երկրի ներկայացուցիչներ Թբիլիսի են ժամանել՝ մասնակցելու Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի 26-րդ նիստին: Նիստն անցկացվել է Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստերի դահլիճում՝ ՌԴ Կոմունիստական կուսակցության ներկայացուցիչ, Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի նախագահությամբ: Գավրիլովը պատվիրակներին է դիմել խորհրդարանի խոսնակի բազկաթոռին նստած, որ սկանդալի պատճառ է դարձել Վրաստանում։

Դիտվել է՝ 300

Մեկնաբանություններ