Մոսկվան զգուշացնում է Վաշինգտոնին, Լոնդոնին և Բրյուսելին, որ Ղրիմի և Ղրիմի կամրջի դեմ ցանկացած ագրեսիվ գործողություն դատապարտված է ձախողման՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Կիևը բացահայտորեն պատրաստվում է հարձակման Ղրիմի կամրջի վրա՝ Արևմուտքի ուղղակի և անպատկառ աջակցությամբ»,-շեշտել է նա:                
 

Ղրղզստանի խորհրդարանը կ Ալմազբեկ Աթամբաևին զրկել է անձեռնմխելիությունից

Ղրղզստանի խորհրդարանը կ Ալմազբեկ Աթամբաևին զրկել է անձեռնմխելիությունից
20.06.2019 | 23:04

Ղրղզստանի խորհրդարանը հավանություն է տվել նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին անձեռնմխելիությունից զրկելու հատուկ պատգամավորական հանձնաժողովի որոշմանը, որ հնարավորություն է տալիս նրան քրեական պատասխանատվության ենթարկել։ Կողմ են քվեարկել ներկա գտնվող 100 պատգամավորներից 95-ը, 5-ը դեմ են քվեարկել: Նախկին նախագահը կասկածվում է կոռուպցիայի, քրեական հեղինակություն համարվող Ազիզ Բատուկաևին ապօրինի բանտից ազատելու, հողատարածքների հետ կապված խարդախությունների, ապօրինի ճանապարհով տարածքներ ձեռք բերելու մեջ:

Դիտվել է՝ 226

Մեկնաբանություններ