«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

«Բոլտոնի պլան» գոյություն չունի, կամ, եթե կար, հրաժարվել են դրանից

«Բոլտոնի պլան» գոյություն չունի, կամ, եթե կար, հրաժարվել են դրանից
22.06.2019 | 23:52

Regnum.ru-ն գրում է, որ Լեռնային Ղարաբաղի հարցով «Բոլտոնի պլան» գոյություն չունի, և Բաքուն ու Երևանը ցանկանում են պատերազմել: Երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումից հետո Բաքվի տեղեկատվական պորտալներից մեկը որակեց որպես «խորհրդակցական», պարզ դարձավ, որ ամեն ինչ այնպես չի գնացել, ինչպես ակնկալում էին որոշ փորձագետներ: Դիվանագիտական պրակտիկայում խորհրդակցությունները միայն որոշվում են որպես բանակցային գործընթացի մաս, որի նպատակն է զարգացնել համատեղ մոտեցումը վեճերի կամ հակամարտությունների կարգավորման հարցում՝ վաղ փուլում դրանց բյուրեղացումը կանխելու համար: Սա նշանակում է, որ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի անձնական միջնորդությամբ Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ Մոսկվայում ապրիլյան հանդիպումից հետո, որի ընթացքում քննարկվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի որոշակի կոնկրետ առաջարկներ (պատանդների փոխանակման, դիպուկահարների պատերազմին վերջ տալու և այլն), Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ հակամարտող կողմերը փլուզել են Մոսկվայի այդ օրակարգը: Բայց ստեղծե՞լ են նորը: Հնարավոր է, որ հակամարտող կողմերից մեկը ենթադրել է, որ ԱՄՆ-ն կսկսի ղարաբաղյան կարգավորման հարցում Մոսկվայից նախաձեռնությունը «վերցնել» և իր «ճանապարհային քարտեզը» կներկայացնի: Սակայն դա տեղի չունեցավ: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, ի տարբերություն իր ռուս գործընկեր Լավրովի, ընդհանրապես խուսափեց Մնացականյանի և Մամեդյարովի հետ հանդիպումներից ու բանակցություններից, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես եկան «չափազանց ժլատ» համատեղ հայտարարությամբ: Նրանք միայն տեղեկացրել են, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները «համաձայնության են եկել նոր հանդիպում անցկացնելու վերաբերյալ» և արագ արձագանքելու և ռիսկերը նվազեցնելու համար «համամիտ» են ուղիղ կապի օգտագործման անհրաժեշտության հարցում: ԵԱՀԿ ՄԽ-ն ոչ մի կապ չունի Բաքվի և Երևանի միջև անմիջական ուղիղ կապի ստեղծման հետ:


Սա հակամարտությունը լուծելու, այսպես կոչված, «ամերիկյան շրջանը» սկսելու լիակատար ձախողում է: Եվ ինչպե՞ս կարող է սկսվել, երբ «գործի մարդը»՝ ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլտոնը, հայտարարել է, որ «խաղի մեջ է մտնում» և «անհամբեր սպասում Վաշինգտոնում Մնացականյանի և Մամեդյարովի հետ հանդիպմանը»: Բոլտոնը միայն ծանոթացավ հակամարտության կարգավորման հեռանկարների վերաբերյալ հակամարտող կողմերի դիրքորոշումների հետ: Դրանից հեռու չգնաց: Դժվար է ասել՝ Բոլտոնը բլե՞ֆ էր անում, թե՞ Վաշինգտոնում ինչ-որ բան փչացրել է ամերիկացիների մշակած սցենարը: Ակնհայտ է, որ ղարաբաղյան «Բոլտոնի պլան» գոյություն չունի, կամ, եթե կար, հրաժարվել են դրանից:

Դիտվել է՝ 493

Մեկնաբանություններ